Փաշինյանն ու Վանեցյանը

Հերթական սենսացիան. հրապարակվել է Փաշինյանի, Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը

453
ԱԱԾ տնօրենն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարը խոսում են Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է իր, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը։

Նիկոլ Փաշինյանը խոսեց գաղտնալսման «երկրորդ սերիայի» մասին

«Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ: Դուխով»,– գրել է նա։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նրանց հետ խոսում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը։

453