Արմեն Սարգսյան

Հայաստանը կորցրեց իր ամենահավատարիմ ընկերներից մեկին. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

38
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող, Երևանի պատվավոր քաղաքացի Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հայաստանը կորցրեց իր ամենահավատարիմ, վստահելի ու նվիրված ընկերներից մեկին: Անդրեյ Բիտովն իրավամբ վայելում էր հայ ազգի անկեղծ հարգանքն ու սերը: Ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքի անդամներին ու հարազատներին, ընթերցողներին ու նրա տաղանդի երկրպագուներին: Նա հեռացավ կյանքից, սակայն մեզ հետ են մնում նրա գրքերը, որոնք մարդկանց պարգևում են բարեկամություն, սեր ու բարություն»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1955-62 թթ., բանակում ծառայելու ընդմիջումով, սովորել է Լենինգրադի լեռնային ինստիտուտում: Գրել սկսել է 1956 թվականից: Պատմվածքների առաջին ժողովածուն` «Մեծ գունդ» վերնագրով (1963 թ.), խստորեն քննադատվել է: Սակայն Բիտովի գրքերը շարունակում էին լույս տեսնել: 1979 թ-ին նա դառնում է «Մետրոպոլ» չգրաքննվող ալմանախի հիմնադիրներից մեկը:

Նրա գործերի տպագրությունը ԽՍՀՄ-ում արգելվում է, և դա Բիտովի համար նոր հորիզոններ է բացում` արտասահման, դասախոսություններ, հասարակական գործունեություն… 1985-ից հետո նա դարձյալ սպասված հեղինակ է դառնում ԽՍՀՄ-ում: Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ռուս գրող Անդրեյ Բիտովին շնորհեց ԵՊՀ ոսկե հուշամեդալ` երկու ժողովուրդների մշակութային հարաբերությունների խորացման, ամրապնդման գործում անգնահատելի ավանդ ունենալու համար:

Բիտովը մահացել է նոյեմբերի 3-ին Մոսկվայում։

38
Ըստ թեմայի
Բիտովի Արարատը. մարդ, որը հասկացավ Հայաստանը հենց առաջին շտրիխից
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ
Մահացել է Անդրեյ Բիտովը