Կործանված ինքնաթիռի վայրում, 4 դեկտեմբերի 2018 թվական

Հրապարակվել է Շիրակում զոհված օդաչուների` մեկ օր առաջ իրականացրած թռիչքի տեսագրությունը

768
Դեկտեմբերի 4-ին մահացած օդաչուները մեկ օր առաջ ուսումնական գերազանց թռիչք են կատարել։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է դեկտեմբերի 4-ին ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանված ՍՈւ-25–ի օդաչուների` մեկ օր առաջ իրականացրած թռիչքի տեսագրությունը։

«Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։ Սա մեկ օր առաջվա իրական կադրերն են։ Փառք Հայոց բանակին, փառք ՀՀ ՌՕՈւ-երին»,– գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռում եղել էին 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի է դուրս եկել դեկտեմբերի 4-ին, 10.06-ին Գյումրու օդանավակայանից։ Նրա հետ կապը կորել էր 10.20-ի սահմանում։ ՊՆ–ն հայտնում է, որ հենց այդ պահին է ինքնաթիռը կործանվել։

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

768
թեմա:
Հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել (11)
Ըստ թեմայի
ՀՀ զինված ուժերի մարտական ինքնաթիռը կորել է. ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հաստատեց` կորած ինքնաթիռը գտնվել է. հայտնի են մահացած օդաչուների անունները
Ի՞նչ է կատարվում մարտական ինքնաթիռի կործանման վայրում. առաջին լուսանկարները Շիրակից
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին
ԶՈՒ ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի առթիվ քննություն է սկսվել
ՊՆ–ն հրապարակել է Շիրակում կործանված Սու-25–ի օդաչուների լուսանկարները
Շիրակում կործանված ՍՈւ-25–ի սև արկղը հայտնաբերվել է
«Գրաչի» վերջին թռիչքը. ո՞րն էր հայկական գրոհիչի կործանման պատճառը