Արամ Հարությունյան

Կաշառքի համար մեղադրվող պատգամավոր Արամ Հարությունյանը ևս մեկ օր մնաց անձեռնմխելի

117
Արամ Հարությունյանը անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հերթական անգամ հետաձգվեց։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը շարունակում է անձեռնմխելի մնալ։ Պատգամավոր գործընկերներն այսօր ևս այդ նպատակով հրավիրված նիստին չներկայացան Ազգային ժողով։

Ժամը 14։00-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նիստը հայտարարեց չկայացած։

«Ժամանակը սպառվեց։ Մենք 4 ժամ հանդուրժեցինք, որ պատգամավորները հավաքվեն, բայց, ցավոք, մենք քվորում չունեցանք, այսօր ևս նիստը չկայացավ։ Շնորհակալություն նրանց, ովքեր մասնակցեցին»,– ասաց ԱԺ նախագահը և փակեց նիստը։

10։00-ից 14։00–ն ընկած ժամանակահատվածում գրանցվեցին ընդամենը 15 պատգամավոր։ Նշենք, որ երեկ չկայացած նիստին ներկա էին 26–ը։

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ 14 մլն դոլար կաշառքի ու այդ փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ: Երեկ գլխավոր դատախազությունը նոր հայտարարություն էր տարածել, որում լուրջ կասկածներ էր հայտնել, որ Հարությունյանը թաքնվել է արդարադատությունից, քանի որ քննիչներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ։ Դատախազությունը հրատապ էր համարել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։

117
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը կասկածում է, որ Արամ Հարությունյանը 14 մլն դոլարը դրել է գրպանն ու պտտվել
Պաշտոնյաներին կաշառքի մեջ մեղադրող Սիլվա Համբարձումյանը կկանչվի՞ դատարան
Որտե՞ղ է թաքնվել Արամ Հարությունյանը. քննիչներին չի հաջողվել գտնել նրան
Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա 2 գործընկերները. «Ժողովուրդ»