Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ

35
(Թարմացված է 20:33 04.12.2018)
Նրա «Հայաստանի դասերը» դարձել են դասեր նաև մեզ համար, նշել է Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան մասին: Նրա անունը հատկապես թանկ է հայ ընթերցողի և ողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում մշտապես հիացել են ոչ միայն Անդրեյ Բիտովի վառ տաղանդով, նրա ստեղծագործությունների խորությամբ և թարմությամբ, այլև նրա համարձակ դիրքորոշմամբ, ազատության հանդեպ սիրով և մտավորականի անթերի կերպարով:

Ցավակցություններս եմ հայտնում Անդրեյ Բիտովի ընտանիքին, ընկերներին և նրա արվեստի հազարավոր երկրպագուներին: Ի դեմս Անդրեյ Բիտովի՝ հայ ժողովուրդը հրաժեշտ է տալիս իր անկեղծ բարեկամին: Թող հարգելի Անդրեյ Գեորգիի հոգին հանգչի խաղաղությամբ: Նրա «Հայաստանի դասերը» դարձել են դասեր նաև մեզ համար»,–իր ցավակցական հեռագրում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրեյ Բիտովը ռուս ականավոր գրող է, ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստականուղղության հիմնադիրներից մեկը։ Ծնվել է 1937 թվականի մայիսի 27–ին Սանկտ Պետերբուրգում։

 

35
թեգերը:
Ռուսաստան