Поисково-спасательные работы в Гюмри

ՊՆ–ն հրապարակել է Շիրակում կործանված Սու-25–ի օդաչուների լուսանկարները

2050
Մահացած օդաչուներից մեկն առաջին կարգի օդաչու էր, մյուսը` երրորդ կարգի։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանված ինքնաթիռում եղել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նրանց լուսանկարները։

Подполковник Армен Бабаян, майор Мовсес Манукян
1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը

ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը թռիչքային երթուղի է դուրս եկել դեկտեմբերի 4-ին, 10.06-ին Գյումրու օդանավակայանից։ Ինքնաթիռի հետ կապը կորել է 10.20-ի սահմանում։ ՊՆ–ն հայտնում է, որ հենց այդ պահին է ինքնաթիռը կործանվել։

Ի՞նչ է կատարվում մարտական ինքնաթիռի կործանման վայրում. առաջին լուսանկարները Շիրակից

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է փորձառու օդաչուների` փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

2050
թեմա:
Հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել (11)