ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներ

ԶՈՒ ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի առթիվ քննություն է սկսվել

219
Քննչական օպերատիվ խումբը գտնվում է դեպքի վայրում։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այս պահին գտնվում է դեպքի վայրում, որտեղ այսօր վթարի է ենթարկվել ԶՈՒ ՍՈւ-25 մարտական ինքնաթիռը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է սկսվել ԶՈՒ ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ:

Այս պահին դեպքի վայր է ուղևորվել քննչական օպերատիվ խումբը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյան գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից:

Ավելի ուշ Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանի լեռներում։ Անձնակազմի 2 անդամը`փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Մովսես Մանուկյանը զոհվել են։

 

 

219
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
թեմա:
Հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել (11)
Ըստ թեմայի
Հայաստանում կորած մարտական ինքնաթիռը գտնվել է ձորում. ԶԼՄ
ՊՆ–ն հաստատեց` կորած ինքնաթիռը գտնվել է. հայտնի են մահացած օդաչուների անունները
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին