Ամենայն Հայոց կաթողիկոս

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին

24
Վեհափառը կաղոթի զոհվածների հոգիների հանգստության համար։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իր վշտակցությունն է հայտնել այսօր զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին։

«Քիչ առաջ ցավով տեղեկացանք ՀՀ Զինված Ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին, որի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։

Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ աղոթելով զոհվածների հոգիների հանգստության համար»,–գրել է Վեհափառը։

Հիշեցնենք, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից:

Ավելի ուշ Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանի լեռներում։ Անձնակազմի 2 անդամը`փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Մովսես Մանուկյանը զոհվել են։

24
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
թեմա:
Հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել (11)
Ըստ թեմայի
ՊՆ–ն հաստատեց` կորած ինքնաթիռը գտնվել է. հայտնի են մահացած օդաչուների անունները
ՀՀ զինված ուժերի մարտական ինքնաթիռը կորել է. ՊՆ–ն հայտարարություն է տարածել