Ռոբերտ Քոչարյան

Որտեղի՞ց է վերցված մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը

499
(Թարմացված է 18:17 03.12.2018)
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը կասկածում է, որ գործին կցված հրամանագիրն իրական է։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հնարավոր է իրականում գոյություն չի ունեցել։

Այս մասին այսօր լրագրողներին ասել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Մենք չենք ասում` այդ հրամանը չի եղել։ Բայց երբ դուք կարդաք այդ հրամանագիրը, շատ հիասթափված կլինեք։ Ոչ թե այն, ինչը թերթի մեջ է գրված, որովհետև թերթի մեջ մի հատված էր, այլ այն, ինչ հիմա գործի մեջ է դրված։ Ոչ ամիս–ամսաթիվ կա, ոչ տարեթիվ կա, ոչ համար կա։ Այսինքն` մենք ասում ենք, որ դա ՊՆ–ից չի վերցված, այն հրամանից չի վերցված, որն իրականում գոյություն է ունեցել»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանը նշեց, որ Քոչարյանը որոշ տեղեկություններ հայտնել է հրամանագրի մասին, բայց չցանկացավ այս պահին բացահայտել դրանք։

Հիշեցնենք` Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՔԾ պետն ավելի վաղ հայտարարել էր, որ արտակարգ դրությունը հայտարարվել է փետրվարի 23-ով թվագրված թիվ 0038 հրամանով։ Դրանով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23֊ին, ժամը 18։00-ից պետք է տեղափոխվեր զորանոցային վիճակի մինչև հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում պետք է ստեղծվեին սպայական խմբեր` զինված տաբելային զենքով, Երևան քաղաքի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով պետք է ստեղծվեր։Միաժամանակ բոլոր ստորաբաժանումները պետք է զինվեին հրաձգային զենքերով։

ՀՔԾ պետի մեկնաբանությամբ` եթե հրամանագիրը ստորագրվել է 2008 փետրվարի 20-ին, երբ դեռ որևէ տեղեկություն չկար մարտի 1-ին սպասվող անհնազանդությունների մասին, փորձ է արվել բանակը ներքաշել այդ գործընթացներում, ինչն էլ ըստ քննչական մարմնի հանդիսանում է սահմանադրական կարգի տապալման փորձ։

Հիշեցնենք` նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

499
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (439)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի դատավարության օրը հայտնի է
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն էլ է վստահ` դատարաններին ճնշում են
Ռոբերտ Քոչարյանի որդիների զինծառայության թեման շարունակվում է. կրտսեր Քոչարյանի պատասխանը
Տիգրան Ավինյան. արխիվային լուսանկար

Պարետը կասեցրել է Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատանքը

12
(Թարմացված է 23:54 02.07.2020)
Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են նաև «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ին նոր որոշում է ստորագրել տնտեսվարողների գործունեությունը արգելելու մասին։ Ըստ այդմ՝ 24 ժամով արգելվել է 36, 48 ժամով՝ 2 տնտեսվարողի գործունեությունը։

Տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է արտակարգ իրավիճակով և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

Խախտումներ են արձանագրվել ոչ միայն Երևանում, այլ նաև Վանաձոր, Հրազդան, Գորիս, Արտաշատ և Արարատ քաղաքներում։ Վերջինում փակվել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՓԲԸ-ն, այսինքն՝ Արարատի ոսկու կորզման գործարանը։

«Նատալի Ֆարմ», «Կայզեր», «Պրոմ-Տեստ». նրանց աշխատանքը կասեցվել է

Նշենք, որ խախտումներ են ախտահանիչ նյութերի բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ն ներառյալ։ Մայիսի 25–ից դիմակ դնելը պարտադիր է, չդնողները տուգանվում են 10 հազար դրամով։

Կրկին բազմամարդ հարսանիքներ. 72 ժամով կասեցվել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը

12
թեգերը:
Արտակարգ դրություն, գործարան, Ոսկի, Հայաստան, կորոնավիրուս, պարետ, Տիգրան Ավինյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արդեն 1490 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, խստացումներ են եղել. Արթուր Ասոյան
Երևանում ևս 2 մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ տեսանյութ
«Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է․ տեսանյութ

Ինչքան կստանան նորածիններն ու մայրերը. նպաստների նոր չափերը

41
ՀՀ կառավարությունը փորձում է կանխել Հայաստանին սպասվող դեմոգրաֆիական աղետը։ Գործարկվում են ծրագրեր, որոնց նպատակն է խթանել ծնելիությունը մեր երկրում։
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նպաստների նոր չափերը
© Sputnik / Shushanik Sargsyan

Հուլիսի 1-ից Հայաստանում մեկնարկել են ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը: Առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում տրվող միանվագ նպաստը դարձել է 300․000 դրամ։

Հուլիսի 1-ից բարձրացել է նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների նպաստը՝ 18 հազարից դառնալով 26 հազար 500 դրամ: Ընդ որում՝ գյուղերում նպաստը տրամադրվելու է անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, բայց եթե ծնողն աշխատող է, ապա նպաստի չափը կրկնակի կլինի:

Իսկ հուլիսի 1-ից հետո բնակարան գնող ընտանիքներին պետությունն աջակցություն կտրամադրի մարելով բնակարանի մայր գումարի որոշ մասը: Ամեն հաջորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո աջակցության չափն էլ ավելի կմեծանա:

Որքա՞ն գույքահարկ ենք վճարելու առաջիկա տարիներին

41
թեգերը:
դեմոգրաֆիա, Նպաստ, մայր, նորածին, Հայաստան
Ըստ թեմայի
«Եթե այսօր չաջակցես բիզնեսին, վաղը հարկադրաբար կվճարես գործազրկության նպաստներ». Մարգարյան
Իշխանական պատգամավորի նախագիծը չընդունվեց. մեկուսացման նպաստ դեռ չի լինի
Կառավարությունը վերանայում է օրենքը. գյուղաբնակ ծնողների նպաստը կավելանա