«Հյուսիս–հարավ»

«Հյուսիս-հարավի» կառուցման ժամանակ հափշտակվել է մոտ 2 մլն դոլար. կա օտարերկրացի կասկածյալ

641
Հանցավոր արարք կատարելու կասկածանքով ֆրանսիական կազմակերպության ծրագրի թիմի արտասահմանցի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման 2016-ի վճարման վկայագրերում ներառվել են կեղծ ու կրկնակի տվյալներ, խարդախությամբ հափշտակվել է 1.9 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքի և  պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի  համակողմանի ուսումնասիրության արդյունքում արդեն պարզվել էր, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018 թվականների ընթացքում Ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ կամ չեն կատարել ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել քաղաքացիների, հասարակության և պետության օրինական շահերին, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ շուրջ 9 տարի՝ նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված երթևեկության ժամկետի կրճատման, Հայաստանի հարավն անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելու, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելու և այլնի հետ: Գույքային առումով պետության օրինական շահերին պատճառված վնասը կազմել է 23.553.817.000 ՀՀ դրամ:

Նշված դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, որի մինչդատական քրեական վարույթն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունյում:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ծրագրի Տրանշ 1-ի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարը, նախատեսված հատվածում շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու իսպանական ընկերության ղեկավար անձանց, ինչպես նաև ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2016թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում կազմված միջանկյալ վճարման վկայագրերում ներառել է աշխատանքների ծավալների վերաբերյալ կեղծ՝ կրկնակի տվյալներ, կատարել հավելագրումներ, ինչի արդյունքում խարդախությամբ հափշտակվել է շուրջ 1.9 մլն ԱՄՆ դոլար:

Հանցավոր արարք կատարելու կասկածանքով ֆրանսիական կազմակերպության ծրագրի թիմի արտասահմանցի ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  ստորագրություն չհեռանալու մասին և նա քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: 

641
Ըստ թեմայի
Ֆինանսական չարաշահումներ. դատախազությունը կորոշի՝ ում փոխանցել գործը
Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել
Միլիոնավոր դոլարների չարաշահումներ են բացահայտվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում
Արծրուն Հովհաննիսյան

Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր, բայց հաջողություն չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

1011
(Թարմացված է 22:28 27.10.2020)
Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ հաջողություն չի ունենում։ Ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հայկական գյուղերի ուղղությամբ թշնամին նույնպես փորձում է առաջանալ և հետ է շպրտվում։ «Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ հաջողություն չի ունենում։ Ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա ներկայացրեց, որ այսօր առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Հյուսիսային ուղղությամբ մարտերը համեմատաբար թեթև են եղել։ Մի քանի խաղաղ բնակավայրեր ենթարկվել են հրետակոծության։ Հադրութի հյուսիսային գյուղերում և Ավետարանոցում՝ բնակավայրերին մոտ և անտառներում, շարունակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։

Карта военных действий Карабаха
© Photo : Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Արծրուն Հովհաննիսյանի ներկայացրած քարտեզը

«Ավետարանոց գյուղի ուղղությամբ մի քանի օր շարունակ ադրբեջանական դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ունենալ՝ արժանանալով հայկական ուժերի հակազդեցությունը։ Այստեղ հիմնականում ընթանում է փոքր խմբերի դեմ պայքար, հրետանի հիմնականում չի կիրառվում»,–ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15-ի սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

1011
թեգերը:
Բերձոր, թշնամի, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից
Ադրբեջանը խուսափում է, բայց վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ
Ինչու թշնամին չի կարողանում առաջ գնալ. Արծրուն Հովհաննիսյանը 3 հանգամանք առանձնացրեց
ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը խուսափում է, բայց վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ

183
(Թարմացված է 21:57 27.10.2020)
Արդեն մեկ ամիս է`Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում նրանք հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ են ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Այսօրվա տեղի ունեցածը հաշվի առնելով` նման հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ընդգծվում է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից:

Իսկ այսօր Ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե իբր Հայաստանի կողմից հրթիռակոծվել է Բարդայի շրջանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել:

«Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը՝ փորձելով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունից»,–ասված է հայտարարության մեջ:

Այդպես եղավ նաև այսօր. ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Հարձակման արդյունքում կան ավերածություններ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռակոծման վերաբերյալ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

183
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Ամենայն հայոց կաթողիկոսը քննարկել են Արցախի իրավիճակը
Ասկերանի շրջանի գյուղերի հրետակոծության հետևանքները. լուսանկարներ
Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Նա ցանցառի մեկն է». ֆրանսիական Charlie Hebdo–ն պատկերել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար

111
(Թարմացված է 00:10 28.10.2020)
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջության խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Այն հայտնվել է ամսագրի Twitter-ի էջում։

Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի իսլամի և հավատքի մասին խոսքերը զուտ խոսքեր են։

Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ն հայտարարություն է տարածել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջությամբ։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին, և Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։

111
թեգերը:
ծաղրանկար, ամսագիր, Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ