00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը կասկածում է, որ Արամ Հարությունյանը 14 մլն դոլարը դրել է գրպանն ու պտտվել

© Sputnik / Asatur YesayantsСубботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн
Субботнее шествие Никола Пашиняна (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետի պաշտոնակատարը կասկածներ ունի, որ կաշառք վերցրած գումարները վերև են հոսել։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 4-ին կամ 5-ին ՀՀ Ազգային ժողովը կքննարկի կաշառքի ու փողերի լվացման համար մեղադրվող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Այս մասին այսօր, Արարատի մարզում, ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Депутат НС Армении Арам Арутюнян - Sputnik Արմենիա
Նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար

Նա չբացառեց, որ խորհրդարանում հարցի քննարկման համար անհրաժեշտ քվորում չապահովվի` նշելով. «Կարող է նման բան լինի, քանի որ, ըստ էության, ԱԺ մեծ մասը Արամ Հարությունյանի խմբակցության պատգամավորներ են և կարող են բոյկոտել, չներկայանալ ԱԺ նիստին, քվորում չապահովել, կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու կապակցությամբ»։

Փաշինյանը հույս հայտնեց, որ ԱԺ բոլոր պատգամավորները կներկայանան խորհրդարան ու չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին, բայց անգամ հակառակ դեպքում Արամ Հարությունյանի կալանավորումը կհետաձգվի, սակայն ի վերջո կկայանա։

Անդրադառնալով բացահայտված փաստերին` Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առնվազն հարց է ծագում`այդ նախարարը, որ կաշառք է վերցրել, այդ 14 մլնը վերցրել է, դրել գրպանն ու ազատ պտտվե՞լ, թե՞ այդ կաշառքներն ավելի վերև են հոսել կամ չեն հոսել»։

Իսկ բացահայտումների արդյունքում հավաքված ու բյուջե վերադարձված գումարները Փաշինյանը խոստանում է հատկացնել հիմնականում պաշտպանության ոլորտի ֆինանսավորմանը։

«Առաջիկա 5 տարում մենք խնդիր ենք դրել 2.5 մլրդ դոլարով ավելացնել զինված ուժերի ֆինանսավորումը, և այդ 2.5 մլրդ դոլարը պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ ավելացնելով, որ եթե նրանք հափշտակված գումարները վերադարձնեն կամավոր, այդ փաստը հաշվի կառնվի։

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հայտարարել է, որ կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել է ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ։

Լրահոս
0