ՀՀ ԱԱԾ

Ինչպես են համայնքներում յուրացրել պետության գումարները. ԱԱԾ նոր բացահայտումները

141
Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ մի շարք համայնքներում կոռուպցիոն հանցագործությունների նոր դեպքեր է հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ՀՀ մի շարք համայնքապետարաններում ու կից հիմնարկներում տասնյակ միլիոնների յուրացման դեպքեր է հայտնաբերել։

Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքապետարաններում համայնքային բյուջեից աշխատավարձեր են վճարել աշխատանքի չհաճախած անձանց, գումարներ են դուրս գրել չմատուցված ծառայությունների, փաստացի ձեռք չբերված ապրանքների ու դիզվառելիքի, նաև սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օժանդակություն ցուցաբերելու պատրվակով։

Բացի այդ իրենց մտերիմներին տրամադրել են շինթույլտվություններ, շուկայականից էականորեն ցածր գներով օտարել կամ վարձակալության են տվել համայնքին պատկանելության շենք-շինություններ և հողատարածքներ:

Բացահայտված բոլոր փաստերով հարուցված մի քանի քրեական գործերն ուղարկվել են քննչական կոմիտե` նախաքննությունն իրականացնելու համար։

141
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ ոստիկանությունը նոր բացահայտումներ է արել
Նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար
Կոռուպցիոն նոր բացահայտում. Ատոմակայանի ղեկավարությունը խոշոր չարաշահում է կատարել