00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ արժե զինվորի կերած կարտոֆիլը, և ինչու ՊՆ–ն գյուղացուց կարտոֆիլ չի գնում

© Sputnik / David GalstyanВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է, թե ինչու է զինվորի համար սնունդ գնում ոչ թե գյուղացուց, այլ միջնորդներից։ Sputnik Արմենիան պարզել է, թե ինչ արժե բանակին մատակարարվող կարտոֆիլը, ովքեր են եղել վերջին տարիների մատակարարները։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս ուղիղ արտադրողից մեծ ծավալով գնումներ կատարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով բանակի համար պաշտպանության նախարարության գնած կարտոֆիլի մասին հրապարակումներին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Գնումների մասին օրենքն ունի որոշակի սահմանափակումներ, օրինակ` տենդերի մասնակցության համապատասխան փաստաթղթավորում։ Որպես կանոն` գյուղացիները փաստաթղթավորված արտադրություն չունեն և այդ ծավալը չեն կարող ապահովել, քանի որ մենք գնում ենք հարյուրավոր տոննաներ»,– ասաց Հովհաննիսյանը։

Բացի այդ, մրցութային կարգի համաձայն` ՊՆ–ի հետ պայմանագիր կնքած վաճառողը պարտավորվում է ապրանքը սեփական միջոցներով հասցնել զորամասեր։

Солдаты готовятся к зиме - Sputnik Արմենիա
Արցախում ծառայող զինվորները ձմռան են պատրաստվում. տեսանյութ

«Հասարակ գյուղացին, որը կարտոֆիլ է ցանում, մի քանի տոննա կարտոֆիլը տվյալ զորամաս հասցնելու հնարավորություն չունի»,– ասաց նա` հավելելով, որ սրանք ոչ թե ՊՆ–ի, այլ գնումների մասին օրենքով ամրագրված պահանջներ են։

Հիշեցնենք` մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից, ինչի հետևանքով պետական բյուջեից շատ ավելի բարձր գին է վճարվում, գյուղացիներն էլ տուժում են։

Պետական գնումների համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն` պաշտպանության նախարարությունը սեպտեմբերին կարտոֆիլի գնման պայմանագրեր է կնքել 3 տնտեսվարողների հետ` «Էրիզ» ՍՊԸ, «Բիզնես թրենդ» ՍՊԸ և «Դեագա» ՍՊԸ։

Սյունիքի և Տավուշի մարզերի զորամասերին կարտոֆիլի մեկ կիլոգրամը «Էրիզ» ՍՊԸ–ն մատակարարել է 93-101 դրամով, Գեղարքունիքի զորամասերին ավելի էժան` 85 դրամով։

Երևանի Արմավիրի, Կոտայքի մարզերին «Բիզնես թրենդ» ՍՊԸ–ն կարտոֆիլի մեկ կիլոգրամը մատակարարել է 83-86 դրամով, Գեղարքունիքի զորամասերին` 79 դրամով։

Госпиталь «Мурацан» - Sputnik Արմենիա
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Կենտրոնական զինվորական հոսպիտալ

«Դեագա» ՍՊԸ–ն կարտոֆիլ է մատակարարել միայն Կոտայքի մարզի զորամասերին` 84.2 դրամով։

Ի դեպ, այս գները գրեթե անփոփոխ են մնացել վերջին 2-3 տարիների ընթացքում։ Իսկ 2016թ–ի համեմատ նույնիսկ նվազել են։

Պետգնումների կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` 2016 թ–ին ՊՆ–ն 110 դրամով կարտոֆիլ է գնել Ա/Ձ Վյաչեսլավ Ամիրջանյանից և 109.2 դրամով `Ա/Ձ Էդուարդ Առուստամյանից։

Իսկ 2017 թ–ին պետական մրցույթում հաղթել են 6 տնտեսվարող` Ա/Ձ Սանասար Մուրադյանը կարտոֆիլի մատակարարման 1 կգ–ի դիմաց սահմանել է 88-89 դրամ, Ա/Ձ Հրայր Մանուկյանը`88.5-99.9, Ա/Ձ Արայիկ Աբրահամյանը`103.5, Ա/Ձ Վյաչեսլավ Ամիրջանյանը` 75-80, Ա/Ձ Տիրուհի Գևորգյանը` 69.8 , 98 և 104 դրամ, իսկ Արմեն Միտոյանը` 77.1 դրամ արժեք։

Վերադառնալով 2018թ–ի գնումներին` նշենք, որ այս պահին շուկայում կարտոֆիլի 1 կգ–ն արժե շուրջ 200 դրամ։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի կանխատեսմամբ` կարտոֆիլն առաջիկա ամիսներին կարող է կրկնակի թանկանալ բերքի սակավության պատճառով։ Նրա խոսքով` արդեն դեկտեմբեր–հունվար ամիսներին կարտոֆիլի 1 կգ արժեքը կարող է հասնել 300-400 դրամի։

Լրահոս
0