00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ծխախոտը կտրուկ կթանկանա. «Հայոց աշխարհ»

© Sputnik / Andranik GhazaryanЗажженная сигарета
Зажженная сигарета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թանկացումների նոր ալիք է սպասում։ Այս մասին գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին թանկացումների նոր ալիք է սպասում։ Այս մասին գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը։

«Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն սպառողական ապրանքների թանկացումների նոր ալիքի։ Պատահական չէր, որ հասարակական դժգոհությունից խուսափելու համար կառավարությունն ամեն ինչ արեց, որ օրինագծի քննարկումները տեղափոխվեն խորհրդարանական ընտրություններից հետո։

Уборка картофеля - Sputnik Արմենիա
Ինչու են թանկացել միսն ու կարտոֆիլը, և ուր կհասնեն գներն առաջիկայում

Սակայն խնդիրը միայն թանկացումները չեն։ Տուժելու է նաև տեղական արտադրողը՝ արտաքին շուկաներում կորցնելով մրցունակությունը։ Սա որևէ կերպ չի տեղավորվում հայրենական արտադրությանն աջակցելու կառավարության ազդարարվող մտադրությունների մեջ»,– գրում է թերթը։

Պարբերականը նշում է, որ խնդիրները կապված են ակցիզային հարկի փոփոխությունների հետ։ Ինչպես հայտնի է, կառավարությունը պատրաստվում է բարձրացնել մի շարք ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը։ Նախատեսվում է ընդլայնել նաև հարկային դաշտում ընդգրկված ապրանքների շրջանակը։

«Իրականում ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում մինչ այդ էլ սպասվում էր։ Սակայն այդ հարցում նոր իշխանությունները գերազանցեցին նախորդներին»,– նշված է հոդվածում։

Ըստ պարբերականի` ժամանակին ակտիվորեն պայքարելով ակցիզային հարկի փոփոխությունների դեմ՝ այժմ հեղափոխականները պատրաստվում են շատ ավելի ինտենսիվորեն ավելացնել հարկի բեռը։ Խոսքը, մասնավորապես, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի մասին է։ Հաշվի առնելով դրա հետևանքները այդ ապրանքների գնաճի վրա՝ նախկին կառավարությունը հարկի բեռի ավելացման շատ ավելի մեղմ սցենար էր նախատեսել. տարեկան 10-15 տոկոսի չափով։

«Այս սցենարը, սակայն, նոր իշխանություններին չի բավարարում։ Ուստի առաջարկվում է ակցիզային հարկի բեռի շատ ավելի ագրեսիվ քաղաքականություն»,– գրում է թերթը։

Стройка - Sputnik Արմենիա
Երևանում բնակարանները թանկացել ու դեռ թանկանում են. «Ժողովուրդ»

«Հայոց աշխարհը» նշում է, որ էթիլային սպիրտի մեկ լիտրի համար ակցիզային հարկը նախատեսվում է ավելի քան կրկնապատկել։ Եթե նախորդ կառավարությունն առաջիկա երեք տարիների համար ամրագրել էր 900 դրամ հաստատուն ակցիզային հարկ, ապա նորն առաջարկում է արդեն 2019թ. սահմանել 2000 դրամ։ Հաջորդ երկու տարիներին այն կավելանա ևս 1380 դրամով։ Ընդհանուր առմամբ հարկի դրույքաչափը երեք տարվա ընթացքում գործող կառավարությունը, ի տարբերություն նախորդի, ծրագրում է բարձրացնել 3,7 անգամ։

Ակցիզային հարկի բեռի կտրուկ աճ է նախատեսվում նաև սպիրտային խմիչքների դեպքում։ Ակնկալվում է առաջիկա տարվա համար այն միանգամից բարձրացնել ոչ թե 16, ինչպես նախատեսել էր նախորդ կառավարությունը, այլ գրեթե 68 տոկոսով։ Դա նշանակում է, որ 120 դրամի փոխարեն այն կավելանա 485 դրամով։

Սպիրտային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափի նույնպիսի առաջանցիկ աճ է առաջարկվում նաև հաջորդ տարիների համար։ Երեք տարվա ընթացքում այն կեռապատկվի՝ գերազանցելով լիտրի դիմաց 2 հազար դրամը։ Հարկային բեռի նման կտրուկ փոփոխությունը ենթադրում է սպիրտային խմիչքների նույնքան ակտիվ թանկացում։

Ընդ որում՝ կառավարությունը չի սահմանափակվել միայն դրանով և առաջարկել է բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի իրացման նվազագույն գները։ Սահմանված դրույքաչափը նախատեսվում է գրեթե կրկնապատկել՝ 1 լիտրի դեպքում ի սկզբանե նախատեսված 3,5 հազարից դարձնելով 6 հազար դրամ։

Элитная новостройка - Sputnik Արմենիա
Ո՞ւր են հասել բնակարանների գները. ովքե՞ր ու ինչո՞ւ են բարձրացնում դրանք

Թանկացումը չի շրջանցի նաև գարեջրի շուկան։ Սահմանված, այսպես ասած, հաստատուն 105 դրամ ակցիզային հարկը ևս կվերանայվի և առաջիկա երեք տարիներին կբարձրանա 45 դրամով։ Դրա հիմնական մասը բաժին կընկնի արդեն հաջորդ տարվան։ Ըստ այդմ, գարեջրի ակցիզային հարկը 105-ից կդառնա 140 դրամ կամ կավելանա 33 տոկոսով։

Ակցիզային հարկով կհարկվեն նաև խմիչքի այլ տեսակներ։

Սպասվում է ոչ միայն սպիրտային խմիչքների, այլև ծխախոտի կտրուկ թանկացում։ Միայն հաջորդ տարվա համար յուրաքանչյուր տուփի ակցիզային հարկը կբարձրանա գրեթե 50 դրամով։ Դա նշանակում է, որ միայն այդ գործոնի ուղղակի ազդեցությամբ ծխախոտի միջին գինը այդքանով կավելանա։ Հասկանալի է, որ դա սիգարետի տարբեր տեսակների վրա տարբեր կերպ կարտահայտվի՝ կախված արտադրության ինքնարժեքից։

Հաջորդ երկու տարիներին ծխախոտի ակցիզային հարկը կավելանա ևս 3,1 հազար դրամով։ Դրա ազդեցությունը գների վրա յուրաքանչյուր տուփի հաշվով կլինի ավելի քան 62 դրամ։

Այդպիսով երեք տարվա ընթացքում միայն ակցիզային հարկի ծանրացման հետևանքով ծխախոտի յուրաքանչյուր տուփ կթանկանա միջին հաշվով 112 դրամով:

Լրահոս
0