00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իր և կնոջ սրտի թելադրանքով. ԱՄՆ 3 ՏՏ ընկերություն Հայաստանի մարզերում մասնաճյուղեր կհիմնեն

© Sputnik / Asatur YesayantsВ столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван
В столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընկերություններն արդեն սկսել են մասնագետների հավաքագրումը, ընդ որում ոչ թե Երևանում, այլ մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի –Sputnik, Արամ Գարեգինյան. ԱՄՆ–ից  երեք ՏՏ ընկերություն մտադիր են Հայաստանում մասնաճյուղեր բացել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Business Development Advisors ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը։

BDA–ն Հայաստան է բերում արտասահմանյան ՏՏ ընկերություններ և օգնում նրանց նախագծերի իրականացմանը։ Օգնում է նաև տեղում աշխատակիցներ գտնել, կապ հաստատել պետական գերատեսչությունների հետ, արտերկրում պատվիրատուներ գտնել։ Ընկերության հիմնադիրը` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն է, որը Հայաստանում զբաղվում է ՏՏ բիզնեսի զարգացմամբ։

Школьная инженерная лаборатория ArMath деревни Айгеовит - Sputnik Արմենիա
«Հրաշք լաբորատորիաներ». հայերի փորձն ուզում են ընդօրինակել Մոնղոլիան և Բանգլադեշը

Արտասահմանյան ընկերություններին գրավելով` BDA–ն «մեղմ և ոչ պարտադրողական» ձևով առաջարկում է նրանց գրասենյակներ բացել ոչ թե Երևանում, այլ մարզերում։  Մասնագետներ այնտեղ հնարավոր է գտնել։ Օրինակ` Գյումրիում գործող ընկերություններից մեկը պատվերներ է իրականացնում Համաշխարհային բանկի համար։

«Վերջերս հայ–ամերիկյան գործարար խորհրդի և Հայաստանի հյուպատոսության աջակցմամբ մենք եղանք Լոս Անջելեսում։ Այստեղ մենք հանդիպեցինք տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդ բիզնեսմենների հետ։ Արդյունքում երեք ընկերություն որոշեցին իրենց մասնաճյուղերը բացել Հայաստանում», – ասում է Եղոյանը։

Ընդ որում` նրանց առաջարկվեց դա անել ոչ թե Երևանում, այլ «Երևանից 100 կմ հեռու»։

Ընկերություններից մեկը` Hire Cloud–ը, մասնաճյուղ կհիմնի Վանաձորում։ Ընկերության հիմնադիրն արդեն եղել է այնտեղի տեխնոլոգիական կենտրոնում և հարցազրույցներ անցկացրել ծրագրավորողների հետ։ Այս ընկերությունը զբաղվում է ինքնակենսագրականները հանձնելու համար նախատեսված պորտալի ստեղծմամբ։ Դրանք վերլուծում է ալգորիթմը, որը համախմբում է նույնանման CV–ներն ու հեշտացնում գործատուի փնտրտուքը։

Մեկ այլ ընկերություն` Alena Solutions–ը, որոշել է Գյումրիում աշխատել։ Մասնագետների հավաքագրումն արդեն սկսվել է, այժմ գրասենյակի համար տարածք են փնտրում (տեխնոլոգիական կենտրոն կա նաև Գյումրիում, սակայն այնտեղ արդեն տեղ չկա)։ Այս ընկերությունը բիզնեսի ավտոմատացման ծրագրեր է գրում։

Իսկ երրորդ ընկերությունը` DataStream–ը, զբաղվում է մեծ տվյալների (big data) վերլուծությամբ։

«Այս ընկերության համար մենք դեռ կոնկրետ առաջարկ ենք նախապատրաստում, թե որ քաղաքում է ավելի լավ աշխատելը և ինչ մասնագետներ այնտեղ կարելի է գտնել», – ասում է Եղոյանը։

Производство танцевальной обуви и костюмов компании GRISHKO - Sputnik Արմենիա
Ավելորդ քա՞շ ունեք․ ձեզնով «կզբաղվի» հայկական նոր սարքը

Նախևառաջ ՏՏ ընկերությունները Հայաստանն ընտրում են ունակ և ջանասեր երիտասարդների պատճառով։ Այդպես եղավ նաև այս անգամ։ Սակայն մի փոքր օգնեց նաև «սրտի կանչը». երկու ընկերությունների հիմնադիրները հայեր են, երրորդինը` արաբ` բարեկամական Լիբանանից, որն ամուսնացած է հայուհու հետ։

Իսկ Վաշինգտոնում Եղոյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։

«Ինչպես մենք արդեն նշեցինք, նրանք տվյալների վերլուծման սոֆթ են պատվիրում Գյումրիի ընկերությունում։ Հաճախորդները, ինչպես հասկանում եք, պահանջկոտ են, սակայն աշխատանքից նրանք գոհ են. նույնիսկ ուզում են ընդլայնել պատվերը», – ասաց Եղոյանը։

Իսկ վերջերս «հայ–ֆրանսիական հետքը» Հայաստան բերեց նաև կանադացի ինժեներների։ Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի բիզնես ֆորումի արդյունքում կանադական ISB ընկերությունը (կիբեռանվտանգության և ավտոմատացման համակարգերի մշակող) որոշեց մասնաճյուղ հիմնել Ինժեներական նոր ավանում, որն արդեն բացվել է Երևանում։ Այստեղ գործընկերներին համոզեց ընկերության ներկայացուցիչ Գևորգ Թորոսյանն ու նրանք հաճույքով համաձայնեցին։

Լրահոս
0