Նորակառույց շենք

Եկեք օգնենք զինվորականներին հիփոթեքի հարցում, ոչ թե բնակարանի վարձակալության. Փաշինյան

190
Արտոնյալ հիփոթեքի հարցը հավելյալ կքննարկվի Հայաստանի Կենտրոնական բանկի հետ։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Զինվորականներին ավելի լավ է օգնել հիփոթեքի հարցում, ոչ թե բնակարանի վարձակալության։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը:

Հարցը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` նշելով, որ ավելացվել են նաև փոխհատուցման չափերը: Նրա խոսքով` ՊՆ-ն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է այդ գումարները: Մասնավորապես, նախկինում այն եղել է մոտ 2 մլրդ 207 մլն դրամ, նախատեսվում է 915 մլն դրամի ավելացում և ընդհանուր գումարը հասնելու է 3 մլրդ 222 մլն դրամի։

«10 տարում դա կկազմի տարեկան 30 միլիարդ։ Եթե ավելացնել 20 միլիարդ, ապա կստացվի 50 միլիարդ դրամ կամ 100 միլիոն դոլար, դրանով ինչքա՞ն բնակարան կարելի է ձեռք բերել, ակնհայտորեն մեծ թիվ, հակառակ դեպքում, այդ մարդը ծառայությունն ավարտեց, հետո ասելու ենք` բնակարան չկա, քեզ բնակարան չենք տալիս»,- ասաց նա:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ողջունեց այդ գաղափարը։

«Զինվորականները կարող են հիփոթեքով բնակարան գնել նույնիսկ ոչ ծառայության վայրում։ Ուստի կարող են դրանք վարձով տալ, իսկ այդ գումարով բնակարան վարձել ծառայության վայրում։ Փոխարենը ծառայության ավարտին նրանք տուն կունենան», – ասաց նա։

Զինվորականների համար արտոնյալ հիփոթեքի հարցը լրացուցիչ կքննարկվի Հայաստանի ԿԲ հետ։

190
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Երիտասարդ ընտանիքների հիփոթեքային բեռը կթեթևանա. փոխնախարար
Նորություններ հիփոթեքային շուկայում. ներկայացնում է վարչապետը
Ովքե՞ր կարող են հիփոթեքով բնակարան գնել Հայաստանում
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

21
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

21
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դավան ու Ֆիլիպ Կիրկորովը

«Շուտով Հայաստանի կողմից կգնաս»․ Կիրկորովը «Եվրատեսիլի» մասնակցություն է խոստանում Դավային

9
(Թարմացված է 10:42 05.03.2021)
«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:

Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։

«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։

Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:

««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։

9