ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր` նոյեմբերի 22-ին, Ազգային ժողովում կոչ արեց դեմ քվեարկել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծին: Բայց ոչ թե այն պատճառով, որովհետև դեմ է, որ նախագահի ու վարչապետի նստավայրերը փոխվեն, այլ որովհետև դրանում չի ներառվել իր առաջարկը, որը վերաբերում էր վարչապետին պատկանող ինքնաթիռով ու ուղղաթիռով թռիչքների ֆինանսավորման ու դրանից օգտվածների անունները հրապարակելուն:
«Երկրորդ անգամ փորձում եմ ավելի հաշվետու դարձնել, փորձում եմ ավելի թափանցիկ դարձնել կառավարության ծախսերը, հրապարակել կառավարական ինքնաթիռով թռչողների անուն–ազգանունները, ծախսը հրապարակել»,- ասաց Աշոտյանը:
Իսկ քանի որ կառավարության ներկայացուցիչ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Աշոտյանի առաջարկը չի ընդունվել, քանի որ չի համապատասխանում կառավարության ներկայացրած նախագծին ու դրա կարգավորման առարկա չէ, Աշոտյանն այդ դիտարկմանն այսպես արձագանքեց.
«Շատ էլ լավ առիթ էր հասարակությանը տեղյակ պահելու, թե ուր են գնում պետական միջոցներն ու ինչի համար»:
Աշոտյանից հետո ձայն խնդրեց ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա հիշեցրեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը վերաբերում է բացառապես հասցեների փոփոխությանը։
«Այստեղ ի՞նչ կապ ունեն ինքնաթիռները, ուղղաթիռներն ու այլ շարժական գույքը, հասկանալի չէ»,– ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարությանն ավելի հաշվետու դարձնելու մտքին, Միրզոյանն Աշոտյանի այդ «ջանքերը» «ժամանակավրեպ» կոչեց:
«Դուք երկար տարիներ ժամանակ ունեիք կառավարությանն ավելի հաշվետու ու թափանցիկ դարձնելու, և երկրորդ պատճառը` հարկ չկա կառավարությանն ավելի հաշվետու ու թափանցիկ դարձնել, որովհետև կառավարությունն անհամեմատ ավելի հաշվետու ու թափանցիկ է, քան 6-7 ամիս առաջ»,- ասաց նա:
Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց` 2 դեմ, 1 ձեռնպահ, 60 կողմ ձայներով: ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից կտեղափոխվի Բաղրամյան 26:
Հիշեցնենք` օրենքում նախկին փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս` 2017թ–ի դեկտեմբերին, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ Սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետին անհրաժեշտ է լինելու 2 նստավայր` մեկը` Բաղրամյան 26-ում, մյուսը` կառավարության շենքում:
«Վարչապետի լիազորություններն այն աստիճան են ընդլայնված, որ գործող նախագահի մի շարք լիազորություններ իրականացնելու է վարչապետը»,– ասել էր նա:
Այս փոփոխություններից բացի, օրենքով հաստատվել էին նաև վարչապետին վերաբերող այլ փոփոխություններ, որոնց համաձայն` նրան Երևանում հատկացվել էր ծառայողական առանձնատուն, պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Վարչապետին հատկացվել էր նաև 600 հոգանոց աշխատակազմ և պահուստային ֆոնդ՝ տարեկան մինչև 150 միլիոն դրամով։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:
Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։
«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։
Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:
««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից


