Արա Բաբլոյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Միքայել Մելքումյանը

Հայաստանի 2019 թ-ի պետական բյուջեն հաստատվեց. ովքե՞ր «ֆլեշմոբ» արեցին ԱԺ–ում

297
Հանրապետական կուսակցությունը դեմ արտահայտվեց բյուջեի նախագծին ու ֆլեշմոբ արեց:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Խորհրդարանն այսօր 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներով հաստատեց 2019թ-ի պետական բյուջեի նախագիծը:

Մինչ այդ ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանն ու Վահրամ Բաղդասարյանը հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` չնայած այն հանգամանքին, որ իր հարազատ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, թե կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, ինքը դեմ է քվեարկելու։

«Սա ոչ թե իներցիոն, այլ հետընթաց բյուջե է, սրանով տնտեսությունը ոչ թե զարգանալու, այլ հետընթաց է ապրելու, ոչ թե աշխատատեղեր են ստեղծվելու, այլ աշխատատեղերն ու ներդրումները պակասելու են»,– ասաց նա:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ևս միացավ Շարմազանովի մտքին` բյուջեի նախագիծն անվանելով «ոչ թե 100 տոկոսով խոստումների կատարման, այլ չկատարման բյուջե»:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ միանում է գործընկերների «ֆլեշմոբին» և, հարգելով խմբակցության որոշումը, դեմ է քվեարկելու:

«Կառավարությունն այս բյուջեի համար պատասխանատվություն չի ուզում կրել, և այս ընթացքում քաղաքական իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ տնտեսական զարգացման որևէ հեռանկար չկա»,– ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս հայտարարեց, որ համակարծիք է արտահայտված տեսակետներին, բայց ավելացրեց, որ ՀՀԿ-ն չի բռնանում իր անդամ պատգամավորների որոշումների վրա, և խմբակցության տեսակետը չի փոխվել:

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին`չխոչընդոտելու համար կառավարության գործունեությունը, թեև համաձայն չէ ներկայացրած նախագծին:

2019թ. պետական բյուջեի ծախսերը կկազմեն 1 տրլն 614 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 1 տրլն 462.4 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 151.6 մլրդ դրամ։ Դեֆիցիտի մեծ մասը՝ 98.56 մլրդ դրամը, ֆինանսավորվելու է արտաքին պարտքի, 53 մլրդ դրամը՝ ներքին պարտքի հաշվին։ Եկամուտների մեծ մասը՝ 1 տրլն 396.9 մլրդ դրամը, ապահովվելու է հարկային մուտքերի հաշվին։

ԱԺ հերթական նիստերում ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը բյուջեին նախագիծը բնորոշել էր որպես իներցիոն: Նրա հավաստմամբ` բյուջետային քաղաքականության հիմքում դրված է աշխատանքի խրախուսման քաղաքականությունը:

297
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ արժի կյանքը Հայաստանում. Փաշինյանի կառավարությունն ուզում է լուծել հարցը
Մարգարյան. «Նոր բյուջեն չի արտացոլում վերջին ամիսների փոփոխությունները»
Հայաստանի արտաքին պարտքը կավելանա. վարկը վերցրել է նախկին իշխանությունը
Բյուջեի նախագիծը փոխվել է. ծախսերն ավելացել են 6 մլրդ–ով
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

35
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

35
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դավան ու Ֆիլիպ Կիրկորովը

«Շուտով Հայաստանի կողմից կգնաս»․ Կիրկորովը «Եվրատեսիլի» մասնակցություն է խոստանում Դավային

12
(Թարմացված է 10:54 05.03.2021)
«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը երաժիշտ ու բլոգեր Դավիթ Մանուկյանին (Դավա) խոստանում է, որ նա կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է StarHit-ը:

Կիրկորովը Մանուկյանին դա ասել է Sugar երգի մոսկովյան շնորհանդեսի ժամանակ։ Այս կատարմամբ Նատալյա Գորդիենկոն «Եվրատեսիլում» ներկայացնելու է Մոլդովան: Կիրկորովը երգի հեղինակներից և պրոդյուսերներից է։

«Նատալյան «Եվրատեսիլի» աստղն է։ Իսկ շուտով դու՝ Դավիթ, կգնաս Հայաստանի կողմից», - ասել է Կիրկորովը Մանուկյանին, որը նույնպես հրավիրված էր շնորհանդեսին։

Սկզբում Դավան Կիրկորովի խոսքերը որպես կատակ է ընդունել, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ պատրաստ է քննարկել առաջարկը:

««Եվրատեսի՞լ» ենք գնում։ Հաջորդ տարին մերն է։ Չեմ կարող մերժել փոփ-արքային», - ասել է Դավան։

Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։

Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից

12
թեգերը:
Եվրատեսիլ, Ֆիլիպ Կիրկորով, Դավիթ (Դավա) Մանուկյան