Արամ Հարությունյան

Արամ Հարությունյանի շուրջ օղակը սեղմվում է. «Ժողովուրդ»

204
(Թարմացված է 10:13 22.11.2018)
Չի բացառվում` Հարությունյանը ձերբակալվի դեկտեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում շրջանառվում է Հարությունյանի անունը` որպես կաշառք վերցրած պաշտոնյայի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե կաշառք վերցնելու գործով առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու, պարզապես իրավապահները սպասում են մի թղթի վերաբերյալ պաշտոնական պատասխանի: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի բնօրինակները և մի շարք այլ փաստաթղթեր:

Պարբերականը նշում է, որ նոյեմբերի 21-ին ՀՔԾ-ում առերեսում էր կատարվել Համբարձումյանի և Հարությունյանի միջև, և գործարար կինը պնդել էր իր ցուցմունքները:

«Չի բացառվում` Հարությունյանը ձերբակալվի դեկտեմբերին, երբ ավարտվեն այս ԱԺ-ի լիազորությունները, և Հարությունյանը կորցնի պատգամավորական անձեռնմխելիությունը, որ հարկ չլինի ստանալ ԱԺ-ի համաձայնությունը»,– եզրակացնում է «Ժողովուրդը»:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 19-ին խոստացել է առաջիկայում հայտնել Նիկոլ Փաշինյանի հիշատակած պատգամավորի անունը։

204
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Ակնհայտ հերյուրանք». Քոչարյանի գրասենյակը դատի է տալու գործարար Սիլվա Համբարձումյանին
Ինչո՞ւ ԱԺ պատգամավորին չեն կալանավորում. «Ժողովուրդ»
Սիլվա Համբարձումյանը պնդում է` կաշառք է տվել նախկին նախարարին. նա մանրամասներ է հայտնել
«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին
Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

31
(Թարմացված է 17:17 27.11.2020)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է, որ համատեղ հայտարարության կետերից մեկը վտանգված է։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հայ ռազմագերիների խնդրով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում անձամբ հայտնել է Մարուքյանը և հրապարակել է նամակը։

Նամակում մասնավորապես Մարուքյանը շնորհակալություն է հայտնում նախագահ Պուտինին ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված ջանքերի, ինչպես նաև հակամարտության գոտում հումանիտար աջակցության համար։ ԼՀԿ առաջնորդի խոսքով՝ որոշում են կայացրել դիմելու ՌԴ նախագահին, քանի որ կարծում են՝ եռակողմ հայտարարության որոշ կետեր վտանգի տակ են և անձամբ ՌԴ նախագահի առանձնահատուկ ուշադրությունն են պահանջում։

«Մասնավորապես, խոսքը վերաբերում է 8-րդ կետին՝ «կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում»։ Ինչպես յուրաքանչյուր ռազմական հակամարտության, այնպես էլ այս դեպքում՝ այս հարցն ունի առանձնահատուկ կարևորություն, իսկ դրա լուծումը՝ առաջնահերթ բնույթ։ Ձեզ, հավանաբար, հայտնի է այն ընտանիքների ծանր սոցիալական, ինչն ավելի կարևոր է՝ հոգեբանական վիճակը, որոնցում չգիտեն՝ որտեղ են իրենց որդիները, ամուսինները, եղբայրները, թոռները, որոնք իրենց կյանքը նվիրել էին հայրենիքի պաշտպանությանը»,- նշված է նամակում։

Մարուքյանը շեշտում է՝ մարդասիրական և համամարդկային արժեքներից է բխում օգնել մարդկանց վերադարձնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող իրենց հարազատներին։

Նա մեջբերել է 1949 թվականին ընդունված Ժնևյան կոնվենցիայի հոդվածներից մեկը, որը վերաբերում է ռազմագերիների հանդեպ վերաբերմունքին, պահման պայմաններին, կյանքի, արժանապատվության անձեռնմխելիությանը։

«Վլադիմիր Վլադիմիրիչ, մենք խնդրում ենք Ձեր անհապաղ միջամտությունը հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն, Ժնևյան կոնվենցիային և բարոյական նորմերին համապատասխան՝ Ադրբեջանի իշխանությունների հետագա ռազմական հանցագործությունները կանխելու համար»,- եզրափակվում է նամակը։

Նշենք, որ Էդմոն Մարուքյանը նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները` հղում անելով ռուս գործընկերներին, հայտնել էին 150 հայ գերիների մասին։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա, նրանց թվում զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Այս պահի դրությամբ լրատվամիջոցներին հայտնի են երեք գերիների անունները՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան և Ալբերտ Միքայելյան, և մեկ խաղաղ բնակիչ՝ Ազնիվ Բաղդասարյան:

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

31
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, գերի, նամակ, Վլադիմիր Պուտին, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Պուտինն ինտենսիվ հեռախոսակապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ․ Կրեմլ
ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն են հանդիպել
«Վերադարձրեք մեր էրեխեքին». ժամկետային զինծառայողների ծնողները մեծ ակցիա կիրականացնեն
Ջուր

Սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ

72
(Թարմացված է 16:48 27.11.2020)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ու փոխվարչապետի գրասենյակը քննարկել են նաև 2020թ-ին սակագնի բարձրացումը կանխելու հարցը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2021 թվականի սակագները:

Սպառողների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ:

Հանձնաժողովի կատարած հաշվարկների համաձայն՝ ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների գումարային մեծությունը յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի համար կազմում է 178,247 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), ինչը գործող սակագներից պակաս է 1,753 դրամով:

Բանն այն է, որ 2022 թվականին նախատեսվում է ջրամատակարարման ու ջրահեռացման սակագների աճ, որը մեղմելու համար ՀՀ փոխվարչապետի գրասենյակը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու «Վեոլիա ջուր» ընկերությունը քննարկել են 2021 թվականի համար հաշվարկված սակագների տարբերությունը՝ 1.761 դրամը, 2022թ տեղափոխելու ու այդպիսով 2022 թվականին սպասվող սակագինը ևս անփոփոխ պահելու հարցը:

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

72
թեգերը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), սպառող, գին, ջուր
Ըստ թեմայի
Հայ ռազմագերիներ. ԿԽՄԿ–ն հերքում է, Արտակ Բեգլարյանը` նախազգուշացնում
Եթե Ադրբեջանի կողմից տարածվող տեսանյութերում ճանաչել եք հարազատի, դիմեք Քննչական կոմիտե
«Վերադարձրեք մեր էրեխեքին». ժամկետային զինծառայողների ծնողները մեծ ակցիա կիրականացնեն

Սա ավելի շատ գլխացավանք է բերում, քան օգուտ. Անի Սամսոնյանը` ռազմական դրության մասին

0
(Թարմացված է 17:17 27.11.2020)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանում ծավալված քննարկումներին, որոնք առնչվում էին ՀՀ–ում ռազմական դրությունը չեղարկելուն։

Անի Սամսոնյանի փոխանցմամբ` իրենք գործընկերներին փորձեցին բացատրել, որ ռազմական դրության բոլոր իրավակարգավորումները հիմնականում կորցրել են իրենց գործնական նշանակությունը։ Ըստ նրա` դրանք միջոցառումների ցանկ էին, որոնք նախատեսված էին պատերազմ վարելու համար, բայց նոյեմբերի 9-ից ՌԴ անվտանգության երաշխիքով կնքված է զինադադար, մինչդեռ իշխող ուժը ցանկանում է երկրի անվտանգության առջև առկա վտանգների հիմնավորմամբ երկարաձգել ռազմական դրության ռեժիմը։

«Այս իրավական ռեժիմն արդեն գլխացավանք է բերում, քան օգուտ է տալիս։ Ասել, որ կա անվտանգության խնդիր, այդ մասին գիտենք տարիներ շարունակ, գիտենք, որ մեր բանակը կրել է կորուստներ, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ բանակի խնդիրն առնչվում է բանակի վերադասավորմանը, մեզ, ըստ էության, այդպես էլ չհամոզեցին, ուստի կա ռազմական դրությունը պահպանելու քաղաքական որոշում»,– նշեց ԱԺ պատգամավորը։

Սամսոնյանի համոզմամբ` մենք պետք է շատ արագ վերակազմավորենք մեր բանակը, իրականացնենք մոբիլ պաշտպանություն` չեզոքացնելով մեր սահմաններին կախված վտանգը։ Ըստ նրա` ադրբեջանցիներն անընդհատ դիմելու են սադրանքների, որոնց պետք է միշտ պատրաստ լինենք, սակայն պատգամավորի կարծիքով` մենք չենք կարող ապրել այս ծանր ռեժիմի պայմաններում, երբ մարդիկ չեն կարողանում լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» ԱԺ-ին առաջարկել էր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի առաջին քայլը ռազմական դրության վերացումն է, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածն արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Ազգային ժողովը 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայներով մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին:

0
թեգերը:
Անի Սամսոնյան, ռազմական դրություն, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Ինչու չի չեղարկվում ռազմական դրությունը և որքանով է այն իրավաչափ
Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները մնում են. Գորգիսյան