«Գազպրոմ Արմենիայի» աշխատակից

Մեր շահույթը հաշվելիս դուք մոռանում եք կարևորի մասին. «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն

97
«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենը բացատրել է, թե որ էական կետը ներառված չէ գազի սակագնում։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը և շահույթը հաշվելիս հաճախ մոռանում են մի կարևոր հարցի մասին, որը վերաբերում է վերանորոգմանն ու մագիստրալ խողովակաշարերը փոխելուն։ Այսօր` նոյեմբերի 8-ին, Ազգային ժողովում գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգի գործունեության, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

Թադևոսյանը նշեց, որ գործող սակագնի մեջ ներառված են վերանորոգման և մայրուղային գազատարները փոխելու ոչ բոլոր ծախսերը։ Ըստ ԳՕՍՏ–ի` դրանք պետք է փոխել 30 տարի հետո, իսկ Հայաստանի գազատրանսպորտային համակարգում կան խողովակներ, որոնք տեղադրվել են 40-45 տարի առաջ։

Այդ պատճառով ստիպված են գազը խողովակներ ներմղել նորմատիվից գրեթե երկու անգամ ցածր ճնշման տակ։ Բացի այդ, դրանք պահանջում են շահագործման բարձր ծախսեր։ Ինչպես բացատրեց Թադևոսյանը, դրանք ներառված չեն գազային սակագնի մեջ, և ընկերությունը գումարը փակում է իր շահույթից։

«Մենք հասկանում ենք, որ սակագնի բարձրացումը ցանկալի չէ մեր բնակչության համար։ Բայց մենք պարտավոր ենք անվտանգ սպասարկել ցանցը։ Իսկ խողովակները խիստ մաշված են, և դա փաստ է», – ասաց նա։

Թադևոսյանը նաև հայտնեց, որ «Գազպրոմ Արմենիայի» զուտ շահույթը սահմանված է գազի վերջնական սակագների 8 տոկոսը, բայց իրականում այն ավելի քիչ է։

Խողովակների խիստ մաշվածության պատճառով մեծանում է նաև գազի կորուստները ցանցում։ Սակագնի մեջ մտնում են մայրուղային խողովակներում 4,64 տոկոս (տրանսպորտային ցանց) և փոքր տրամաչափի խողովակներում 2,05 տոկոս (բաշխիչ ցանց) կորուստները։ Սովորաբար ավելի շատ կորուստներ լինում են հենց բաշխիչ ցանցում։ Բայց այստեղ ամեն ինչ «տակնուվրա» է անում մայրուղային ցանցի հնությունը։ Բաշխիչ ցանցի դեպքում իրավիճակն ավելի լավ է, որովհետև վերջին 10-15 տարիներին այստեղ միջոցներ են ներդրվել նոր բաժանորդներ միացնելու համար։

97
թեգերը:
Հայաստան