00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Aram NersesyanСотрудники больницы Святого Григора Лусаворича выступают с призывом вернуть Ара Минасяна (27 июля 2018). Еревaн
Сотрудники больницы Святого Григора Лусаворича выступают с призывом вернуть Ара Минасяна (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում չարաշահումների գործով բացահայտումները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ևս երկու աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քրեական գործի քննության արդյունքում պարզվել է, որ արձանագրված չարաշահումներին մասնակցություն են ունեցել հիվանդանոցի պետպատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության նախկին ղեկավարն ու մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով նախկին տեղակալը։

Добыча и переработка золотоносной руды в Амурской области - Sputnik Արմենիա
Հանքարդյունաբերողները սկսել են վճարել. որքա՞ն գումար են վերադարձրել պետությանը

Նրանց մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու համար։

Այսպիսով՝ այս քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել արդեն 3 անձ, որոնցից մեկը հիվանդանոցի նախկին տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանն է, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Հիշեցնենք` նախաքննության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերևույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերևույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ։

Լրահոս
0