00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օֆշորային փողեր. Հայաստանում քննարկում են հարկերից խուսափելու դեմ ընդհանուր պայքարը

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցСейшельские острова
Сейшельские острова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխանությունը խոստացել է հետևել, որ Հայաստանի տարածքում գործարքները ձևակերպվեն նորմալ շուկայական գներով, ոչ թե նվազեն հարկերից խուսափելու հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 35 երկրների պաշտոնյաները և փորձագետները նոյեմբերի 7-9–ը քննարկում են, թե ինչպես միասին հետևեն հարկերից խուսափելուն և փողերը երկրներ ու տարածաշրջաններ տանելուն, որտեղ հարկերը զրոյական են կամ շատ ցածր։

Золотодобывающий рудник компании ГеоПроМайнинг Голд - Sputnik Արմենիա
Հայաստանի ոսկու հանքերը օֆշորային գոտում գրանցված ընկերություն է գնել

Երևանում չորեքշաբթի մեկնարկեց օֆշորային տարածաշրջաններ փող փոխանցելու դեմ պայքարի տարածաշրջանային համաժողովը։

Տնտեսական գործակցության և զարգացման կազմակերպության (OECD) երկրները այդ հարցերը քննարկում են BEPS նախաձեռնության շրջանակում (հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը)։ BEPS–ը ստեղծվել է 2015թ–ին և գործողությունների մասին մի քանի արձանագրություն է թողարկել։

2017թ–ին Հայաստանը ստորագրել է տրանսֆերային գնագոյացման դեմ BEPS 15–րդ արձանագրությունը։ Դրանով հանդերձ իշխանությունները խոստացել են հետևել, որ Հայաստանի տարածքում գործարքները ձևակերպվեն շուկայական նորմալ գներով, ոչ թե նվազեցվեն հարկերից խուսափելու համար։ Հանրապետությունում ցանկանում են մինչև 2020թ–ն օրենսդրություն ընդունել տրանսֆերային գնագոյացման մասին։

Արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանում գործում է օֆշորային երկրների ու տարածքների ցուցակը։ Նրանց հետ գործարքներն արգելված չեն, պարզապես հարկվում են նույն ձևով, ինչպես սովորական գործարքները։ Ուստի, եթե բիզնեսը վաստակել է մեկ միլիոն դոլար, իսկ հետո կես միլիոն տեղափոխել Սեյշելյան կամ Կայմանյան կղզիներ, ապա եկամտահարկը պետք է վճարի ամբողջ միլիոնից։

Под зонтом - Sputnik Արմենիա
Հայաստանի իշխանությունը 2020 թվականից կուժեղացնի օֆշորների դեմ պայքարը. արդեն հաստատ է

«Էլեկտրոնային առևտրի և կապիտալի ազատ տեղափոխման մեր դարում այդ խնդիրները դժվար է լուծել միայն ներքին օրենսդրությամբ։ Որքան շատ են բացվում սահմանները, այնքան ավելի կարևոր է հարկային մարմինների համագործակցությունը», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի տրանսֆերային գնագոյացման և միջազգային ծրագրերի բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը։

Մյուս կողմից բարեխիղճ բիզնեսին չեն ցանկանում ազատել ավելորդ վճարումներից։ Ուստի արդեն 46 երկրների հետ Հայաստանը գործող համաձայնագրեր ունի կրկնակի հարկման դեմ։ Հանրապետության քաղաքացիները և ձեռնարկությունները, որոնք աշխատում են արտասահմանում, հարկեր են վճարում այնտեղ և հակառակը։

Լրահոս
0