Սերգեյ Իսաև

Ռուս փորձագետն ասել է` որքան ներուժ ունի Հայաստանը ՏՏ ոլորտում

160
Սերգեյ Իսաևը կարծում է, որ Հայաստանին մրցունակ է դարձնում մաթեմատիկայի լավ դպրոցը:

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Նոյեմբերի 7-ին «Նոր շուկաներն ու տեխնոլոգիաները որպես միջպետական նորարարական համագործակցության զարգացման հնարավորություն» կլոր սեղանի ժամանակ այս մասին ասել է «Լիկ գրուպ» ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն Սերգեյ Իսաևը։

Круглый стол по теме Новые рынки и технологии как возможности для развития межгосударственного инновационного сотрудничества (7 ноября 2018). Еревaн
© Sputnik/ Asatur Yesayants.
Կլոր սեղան

«Մեզ հետաքրքիր է, թե Հայաստանն ինչպես է գործակցում ՏՏ ոլորտում և աշխատում գործընկերների հետ, այդ թվում` արևմտյան գործընկերների։ Կցանկանայինք համատեղ զարգացնել նման նախագծերը։ Կարևոր է նշել, որ մենք համագործակցություն չենք առաջարկում որևէ բանի փոխարեն, այլ հակառակը` առաջարկում ենք զարգացնել և բացել ևս մեկ ուղղություն մեզ հետ», – ընդգծեց Իսաևը։

Նրա խոսքով` Հայաստանը հետաքրքիր է նաև քվանտային հաշվարկների և կապի փոխանցման ոլորտում ունեցած մշակումներով։ Իսաևն ընդգծեց, որ մաթեմատիկայի ուժեղ դպրոցն առավելություններ է տալիս Հայաստանին և այն ավելի գրավիչ դարձնում համագործակցության համար։

Կլոր սեղանը կազմակերպել էր Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նորարարությունների և ձեռնարկատիրության ազգային կենտրոնի հետ համատեղ։

160
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանի խոստումը ՏՏ ոլորտին. «Դուք ունեք կառավարության լիակատար աջակցությունը»
ՏՏ ոլորտը կարող է լինել հայ-ճապոնական գործակցության զարգացման հիմնաքար
Երևանն ընդգրկվել է ՏՏ ոլորտում լավագույն հնարավորություն ընձեռող քաղաքների տասնյակում