Դրամապանակ

Հայաստանում թոշակառուներն ավելանում են, թոշակները` ոչ. ովքե՞ր կհայտնվեն «փրկօղակում»

186
Սոցիալական ոլորտի հաջորդ տարվա բյուջեն միայն նվազագույն կենսաթոշակների բարձրացում է նախատեսում։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Ավելի շատ նպաստառու ու թոշակառու ու ավելի քիչ աշխատող. Հայաստանի սոցիալական ոլորտի հաջորդ տարվա բյուջեի հիմքում դարձյալ այս բանաձևն է։ Այսօր` նոյեմբերի 7-ին, ԱԺ–ում, 2019թ–ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս, այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով` թոշակառուների թիվը հաջորդ տարի կավելանա 16 000–ով։

«Դժվար է մեկ շնչին բաժին ընկնող կանխատեսումը ՀՆԱ–ի մոտավորապես 4600 դոլարը համարել մեզ համար ամենամեծ երազանքի իրականացումը։ Մենք պատիկով ավելիին ենք ձգտելու» ,– պատասխանելով պատգամավորների հարցերին` ասաց Ջանջուղազյանը` հավելելով, որ այս պահին հայաստանյան բյուջեի նախագծի հիմքում հենց այս` անցանկալի ցուցանիշն է։

Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացման հարցին` Ջանջուղազյանը նշեց, որ նվազագույն կենսաթոշակը հաջորդ տարի կսահմանվի 25 500 դրամ` նվազագույն պարենային զամբյուղի չափով։ Բայց այդքան կստանան միայն նվազագույն կենսաթոշակ ստացողները` նրանք, ովքեր մինչև հիմա 25 500 դրամից ցածր էին ստանում։ Այլ կերպ ասած` 25 500 դրամից բարձր կենսաթոշակները կմնան նույն մակարդակում։

Նվազագույն զամբյուղի և կենսաապահովման չափը Հայաստանում հաշվարկում է վիճակագրական կոմիտեն։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` նվազագույն պարենային զամբյուղը թեև 25 500 դրամ է, բայց նվազագույն կենսաապահովման համար 1 անձին ամսական անհրաժեշտ է նվազագույնը 62 330 դրամ։

186
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Թոշակներն ու նպաստները կավելանան, բայց ոչ բոլորինը. ո՞ւմ բախտը կբերի
Փաշինյանը բյուջե չունենալը նորմալ է համարում, իսկ թոշակառուները ստիպված կլինեն սպասել
2019 թ–ին թոշակներն էապես չեն բարձրանա՞. նախարարի պատասխանը