Վարելրի Օսիպյան

«Ասֆալտին փռվածները» խելոքացել են. Օսիպյանը` Ծառուկյանի զենքերի մասին

119
ՀՀ ոստիկանության պետը խոսեց «ասֆալտին փռելու գործընթացի» և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զենքերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ասֆալտին փռելու գործընթացն ավարտված չէ, ոստիկանությունը շարունակում է իրականացնել վարչապետի այդ հանձնարարությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

«Լինում են այդպիսի գործընթացներ, նախկինում էլ են եղել»,- ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում օլիգարխներն ու նրանց թիկնապահներն ավելի օրինապահ են դարձել:

Օսիպյանն անդրադարձավ նաև հայաստանյան մեծահարուստների մոտ կուտակված զենքի խնդրին, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե ինքը 75 միավոր զենք ունի և որ տղամարդը պետք է կրակի:

Ոստիկանապետը նշեց, որ օրենքը չի սահմանափակում զենքի քանակը: Կարևոր է, որ դրանք լինեն օրինական, ու անհատն այդ զինատեսակները կրելու իրավունք ունենա:

Արձագանքելով Ծառուկյանի այն հայտարարությանը, թե մեկը զենք է սիրում, մեկը՝ ջութակ, Օսիպյանն ասաց, որ իր համար, իհարկե, որպես երաժշտական գործիք, ջութակի հնչյուններն ավելի հաճելի են։

119
Ըստ թեմայի
Սեյրանյան. «Երբ իշխանության լեքսիկոնը «փռեմ, ծեփեմ ասֆալտինն է», մարդիկ դա վերցնում են»
Հայ օլիգարխների թիկնապահներին «ասֆալտին փռելը» ոստիկաններին հաճույք չի պատճառում
Իրենց «սափրագլխին» «ասֆալտին փռելը» ԲՀԿ–ն քաղաքական հետապնդում չի որակում
Հուսամ` չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը Երևանում քայլելու պրոբլեմ ունենա. Փաշինյան