Գործարան

ՀՀ իշխանությունը որոշել է զբաղվել տեխնիկում ավարտած անձանց աշխատանքի տեղավորման հարցով

82
2021 թվականին առաջին վեց ամիսների ընթացքում նախատեսվում է աշխատանքի տեղավորման ցուցանիշը 10%–ից հասցնել 45%–ի։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը պետք է 2021 թվականին այսօրվա 10%–ից հասցնել 45%–ի։ Այս մասին այսօր խորհրդարանում 2019 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Նշանակում է, որ 100 շրջանավարտից 45–ը վեց ամսվա ընթացքում կկարողանան աշխատանքի անցնել ըստ իրենց մասնագիտության։ Հարությունյանն ասաց, որ սա թիրախային ցուցանիշ է։

«Որպեսզի երիտասարդներն ուշադրություն դարձնեն այդ մասնագիտություններին, 2019 թվականից մենք Եվրամիության աջակցությամբ կսկսենք միջին մասնագիտական հաստատություններ ստեղծել», – ասաց նա։

Նա ավելացրեց, որ տեխնիկումներում ու քոլեջներում կուժեղացվի գործնական պարապմունքների բազան։

82
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան