Երիտասարդ առաջնորդների մասնակիցները

Ճա՞րպ, թե՞ փախլավա. Դիլիջանի դպրոցն ի՞նչ մանիպուլյացիաներ կսովորեցնի երիտասարդներին

59
ԱՊՀ երկրների և Վրաստանի երիտասարդ էնտուզիաստները, որոնք երազում են առաջնորդ դառնալ այս կամ այն ոլորտում, հավաքվել են Դիլիջանում` կառավարման արվեստը սերտելու նպատակով։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է ուսանողներից մի քանիսի հետ և պարզել նրանց մեծ ծրագրերը։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Ֆուրշետի սեղանի շուրջ հավաքվել են տարբեր երկրների ներկայացուցիչները։ Հեշտությամբ կարելի է կռահել` ով ինչ ազգություն ունի` պարզապես ուսումնասիրելով նրանց ափսեի պարունակությունը։ Իհարկե, կասկածելի խելագարի տպավորություն թողնելու հավանականություն էլ կա, բայց, ինչպես ասում են ռուսները, игра стоит свеч ։

Օրինակ` երկու շիկահեր երիտասարդները, որոնք անտեսում են խոզի ճարպը, ամենայն հավանականությամբ ուկրաինացի են։ Իսկ արդեն հինգ րոպե սուշիի համար հերթ կանգնած աղջիկը հազիվ թե ասիացի լինի։ Իսկ եթե որևէ մեկը մոտ չի գալիս փախլավային, ապա նա կա՛մ հայ է, կա՛մ կովկասյան մեկ այլ երկրի ներկայացուցիչ. չի բացառվում, որ ղազախ է, որովհետև այս աղանդերը չափազանց շռայլորեն օգտագործվում է այդ երկրներում, հատկապես` տոներին։

  • Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցները
    Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցները
    © Photo : tert.am / предоставленно общественной организацией "Российско-армянское молодежное единство"
  • Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցները
    Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցները
    © Photo : tert.am / предоставленно общественной организацией "Российско-армянское молодежное единство"
  • Լիդերության միջազգային դպրոցի հիմնադիր և ղեկավար Ռուզաննա Ատասունց
    Լիդերության միջազգային դպրոցի հիմնադիր և ղեկավար Ռուզաննա Ատասունց
    © Photo : tert.am / предоставленно общественной организацией "Российско-армянское молодежное единство"
1 / 3
© Photo : tert.am / предоставленно общественной организацией "Российско-армянское молодежное единство"
Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցները

Տղամարդկանցից երկուսին բացարձակապես չի հետաքրքրում չիզքեյքը, իսկ փախլավայի վրա ընդհանարապես չեն նայում։ Ասիական արտաքին ունեն։ Ամեն ինչ հասկանալի է.

– Ղազա՞խ եք,– հարցնում եմ տարատեսակ պաղպաղակների վրա խոնարհված տղաներին։

– Այո, – աչքը սեղանից կտրելով`ուրախ պատասխանում է նրանցից մեկը։ Կարդում եմ անվանաքարտին գրված անունը` Դաուրեն։

– Աստանա, – ընտրելով շոկոլադե–վանիլային պաղպաղակը` ավելացնում է մյուսը` Կայրատը։

– Եվ որտե՞ղ եք պատրաստվում դրսևորել ձեր առաջնորդությունը։

– Ես ուզում եմ քաղաքականությունում լինել, իսկ Կայրատը` ոչ, նա գործարար է։

Կայրատը համեստ ժպտում է, իսկ իմ հարցին, թե ինչ բիզնեսով է զբաղվում, պատասխանում է.

– Դե, հիմնականում ծառայություններն են։

– Զբոսաշրջությո՞ւն, – ճշտում եմ ես։

– Ոչ, ինչ զբոսաշրջություն, – քմծիծաղ է տալիս նա։

– Ի՞նչ ես ասում, – Դաուրենը որոշում է պաշտպանել իր հայրենիքը, – գիտե՞ք` ինչ լիճ ունենք Ղազախստանում։ Սատանայի՛ (Чертово озеро)։ Ոչ ոք չի կարող հասնել հատակին։ Ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս այնտեղ։ Շայթանքոլ է կոչվում։

Թվում է` տարօրինակ է, նոր ենք ծանոթացել և միանգամից բիզնեսի ու նրանց կյանքի մեծ ծրագրերի մասին եմ հարցնում, բայց դիլիջանյան հյուրանոցում հստակ օրակարգ կա. այստեղ հավաքվել են հետխորհրդային երկրների այն երիտասարդները, որոնք ցանկանում են առաջնորդ դառնալ այս կամ այն ոլորտում։ 6 օրվա ընթացքում նրանք տարբեր դասախոսությունների, թրեյնինգների, բրեյնսթորմինգների միջոցով սերտելու են առաջնորդության հիմունքները։

– Այստեղ շատ բաներ սովորելու ցանկությունը մեծ է, բայց գիտեմ, որ պետք է սովորել միշտ, անդադար, – ասում է Դաուրենը։

Նա իրենց լեզվով ինչ–որ բան է հարցնում ընկերոջը, հետո ռուսերեն ասում է.

— Век живи – век учись.
Առաջնորդների դպրոցի աշակերտները ամենաշատը քառորդ դար են ապրել և սովորել։ Հայաստանի բոլոր մասնակիցները կարծես ընտրված լինեն. Հայաստանի ռուսալեզու բուհերի ուսանողներ են` ՀՌՀ, ՄՊՀ–ի մասնաճյուղ և Մոսկվայի պետական տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի համալսարան (MESI)։

Լիլյան ՀՌՀ ուսանող է, ասում է, որ իր համար կարևոր է մանիպուլյացիաների ձևերը սովորել։ Հենց դա է այստեղ բերել նրան։

– Ես չէի ցանկանա որևէ մեկին մանիպուլյացիաների ենթարկել, բայց եթե իրավիճակը լարված լինի, ավելի լավ է` ես մանիպուլյացիաների ենթարկեմ, քան ինձ։

– Երիտասարդներից շատերը դպրոց են ընդունվել` հավանաբար երազելով քաղաքական առաջնորդ դառնալու մասին, – ընկերուհուն է միանում Դիանան, – բայց ինձ համար, օրինակ, կարևոր է իմ կյանքում առաջնորդ լինելը։ Երբեք լավ ղեկավար չես դառնա, եթե սեփական կյանքդ չես կարողանում կառավարել։

6 օրվա ընթացքում երիտասարդները ոչ միայն առաջնորդության թեմայով դասախոսություններ կլսեն, այլև Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների կայացած և հաջողակ մարդկանց ելույթները։ Հանդիպման հյուրերը կլինեն Vivacell և Karabakh Telecom ընկերությունների գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը և այլք։ Մասնակիցներին կմարզի նաև Լիդերության միջազգային դպրոցի հիմնադիր և ղեկավար Ռուզաննա Ատասունցը։

Դպրոցի կազմակերպիչը «Հայ–ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ–ն է։

59