00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաներումը չի կարելի պոպուլիզմի վերածել. ո՞ւմ կարելի է ազատ արձակել բանտից

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցКамера заключения
Камера заключения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակական գործիչները համաներման վերաբերյալ իրենց կարծիքն ունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Համաներումը մարդասիրական կարևոր ակցիա է, բայց այդ հարցին պետք է ամբողջ պատասխանատվությամբ մոտենալ, յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի առանձին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց հոգեբան և հասարակական գործիչ Սամվել Խուդոյանը։

Внеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Համաներման մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ էլ ընդունվեց

ԱԺ–ն հինգշաբթի երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին օրինագծին: Նախագծին կողմ քվեարկեցին 75 պատգամավոր։

«Հարցն այն է, թե որքան օբյեկտիվ կանցկացվի համաներումը», – ասաց Խուդոյանը։

Համաներումը պետք է առնչվի այն բանտարկյալներին, որոնք իսկապես գիտակցել են հանցագործության ամբողջ ծանրությունը, իսկ դրա համար հոգեբանական լուրջ ուսումնասիրություն է պետք անցկացնել։ Հակառակ դեպքում դատապարտյալին ազատելու իմաստ չկա, քանի որ ազատության մեջ հայտնվելով` նա կարող է նորից հանցագործություն կատարել։

Հոգեբանն ընդգծեց, որ ինքն ընդհանուր առմամբ դեմ չէ համաներմանը, առավել ևս, որ այն հայտարարվում է մարդասիրական նկատառումներից ելնելով։

Խուդոյանի հետ համաձայնեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` նշելով, որ համաներումը չի կարելի դիտարկել որպես դատապարտյալներին արդարացնելու միջոց։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Զինված խմբի պարագլխի դեպքում համաներում չի կիրառվի. Փաշինյանին խնդրում են միջամտել

«Կարևոր է, որ համաներման հետ մեկտեղ վերականգնողական աշխատանք տարվի, քանի որ մարդը պետք է իմանա` ինչ անել և ինչպես ապրել հետագայում ազատության մեջ», – ասաց Բաբայանը։

Ըստ նրա, իշխանությունները պետք է անեն հնարավոր ամեն բան, որպեսզի այդ ակցիան սովորական պոպուլիզմի չվերածվի։ Բաբայանի կարծիքով` համաներման յուրաքանչյուր դեպք պետք է անհատական դիտարկվի, իսկ դրա համար պետք է հատուկ սոցիալական կառույցներ ստեղծվեն, որոնք կաշխատեն համաներմամբ ազատ արձակված անձանց հետ։

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանն էլ համոզված է, որ այսօր բանտերում բազմաթիվ մարդիկ կան, որոնք անօրինական են դատապարտվել և տուժել են նախկին ռեժիմի պատճառով։

«Համաներումը վերաբերում է այդ մարդկանց, այն չի տարածվում մարդասպանների վրա», – ասաց Ամարյանը։

Հայաստանում վերջին անգամ համաներում է հայտարարվել 5 տարի առաջ` 2013 թվականի հոկտեմբերին։

Սպուտնիկ զրույց-Արայիկ Պապիկյան (24.10.18) - Sputnik Արմենիա
Ինչո՞վ է աչքի ընկնելու սպասվող համաներումը. Sputnik–ի հյուրն է Արայիկ Պապիկյանը

Այս անգամ համաներումը կտարածվի այն անձանց վրա, որոնք ազատազրկման են դատապարտվել առավելագույնը երեք տարի ժամկետով, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է։ Համաներում հայտարարելու արդյունքում պատժից կազատվեն առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, հղի կանայք, երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք, մինչև երեք տարեկան երեխա ունեցողներն ու 60 տարին լրացած անձինք։ Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Լրահոս
0