00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ խաղաղապահները ճիշտ ժամանակին են մեկնում Սիրիա. արաբագետ

© Sputnik / Серикжан КовланбаевУчения миротворцев ОДКБ в Казахстане. Миротворческие силы Армении
Учения миротворцев ОДКБ в Казахстане. Миротворческие силы Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ խաղաղապահների մեկնումը Սիրիա ճիշտ ժամանակին ձեռնարկված ու արդարացված միջոց է։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայկական խաղաղապահ առաքելության մեկնումը Սիրիա արդարացված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

«Մենք միշտ ակտիվ ենք եղել հումանիտար օգնության տրամադրման հարցում։ Կարծում եմ` հայ զինծառայողների ներկայությունն արդարացված է նրանով, որ հիմա տեսանելի սպառնալիք չկա։ Իսլամական ծայրահեղական ուժերն արդեն նույնը չեն, ինչ երկու տարի առաջ։ Այն ժամանակ վտանգ կար, որ զինվորականների ներկայությունը կարող է հայկական համայնքին թիրախ դարձնել», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` թեև չի կարելի լիովին բացառել նաև այդ հնարավորությունը։ Մյուս կողմից` հայերը զբաղվելու են, օրինակ, ականազերծմամբ։

«Տվյալ փուլում մեր ներկայությունը ճիշտ եմ համարում. ժամանակին է ու դրական ազդեցություն կունենա», – ասաց Գրիգորյանը։

Ըստ արաբագետի` քաղաքական ոլորտում դեռ վաղ է որևէ քայլեր անել։ Դեռ անորոշ հարցեր կան, օրինակ` Բաշար Ասադի ճակատագիրը հարցականի տակ է, խնդիրներ կան։ Դրանից ելնելով` դեռ վաղ է քաղաքական ակտիվություն դրսևորել, պետք է սպասել։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Սիրիա կմեկնեն մոտ 100 զինվորական. Տոնոյան

Ընդհանուր առմամբ հայկական կողմի համար դեռ վտանգ կա։ Հալեպն ազատագրված է, բայց կողքն Իդլիբն է, որտեղ ծայրահեղական իսլամականներ կան։

«Համայնքը լիովին չի ազատվել վտանգից։ Միաժամանակ իր չեզոքության հաշվին համայնքը մասամբ հարմարվել է իրավիճակին։ Բայց որոշակի լուծումներ են պետք, զորախմբի ներկայությունը դրանցից մեկն է», – ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա կմեկնեն 100 զինվորական` բժիշկներ, սակրավորներ, ինչպես նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Սիրիայում իր մարդասիրական առաքելությունը, որն ուղղված կլինի այդ երկրում հայ համայնքի կարիքների ապահովմանը։

Լրահոս
0