Արամ Հարությունյան

Ինչո՞ւ ԱԺ պատգամավորին չեն կալանավորում. «Ժողովուրդ»

282
(Թարմացված է 10:56 31.10.2018)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ նախկին նախարար, հիմա ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ «Բուլկի Արամի» նկատմամբ քրեական գործ է հարուցված, բայց նրան չեն կալանավորում «բնօրինակի» պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կաշառք պահանջելու և ստանալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումների հիման վրա քրեական գործեր են հարուցվել: Այդ գործերից մեկի շրջանակներում կալանավորվել է մեկ այլ գործարար՝ Սամվել Մայրապետյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Համբարձումյանը իրավապահներին ասել է, թե փոխանցումը արել է բանկային հաշվի միջոցով, և ներկայացրել փոխանցման կտրոնի բնօրինակը: Դրանից հետո էլ Մայրապետյանին կալանավորել են:

«Մեկ այլ քրեական գործ կա քաղաքաշինության, հետո բնապահպանության նախկին նախարար, հիմա ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ: Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործը նրան կալանավորելուն դեռ չի հասել, քանի որ Համբարձումյանը ներկայացրել է փոխանցման կտրոնի ոչ թե բնօրինակը, այլ պատճենը»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` պատահական չէ, որ օրերս ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առանց անուններ տալու հայտարարել էր, թե պատգամավորին առնչվող կաշառքի վերաբերյալ գործով սպասում են պաշտոնական պատասխանի:

Փաշինյանը չէր մանրամասնել, թե ով է այդ պատգամավորը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր են հասել, որ կան կարծիքներ` խոսքը նախկինում ՀՀ քաղաքաշինության, հետո բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի մասին է։ Ավելին, խոսվում է, որ այդ գործը բացվել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների վրա։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր. «Ես չգիտեմ` վարչապետն ում նկատի ուներ, բայց ես Արամ Հարությունյանի վրա, այո, հայտարարություն տվել եմ կաշառք վերցնելու վերաբերյալ։ Գործը կասեցվել է, սակայն 2018 թվականին` թավշյա հեղափոխությունից հետո, ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազություն, հայտնել եմ, որ Դուբայից ունեմ փաստաթղթեր, որ ես Արաքս Դիլանյանի հաշվին փող եմ փոխանցել, ու դուք էլ գործը կասեցրել եք, ինչի համար և գործով կրկին վերսկսել են քննությունը»։ Այսինքն` կասեցման որոշումը հանել են, և այդ գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Ասել է թե` Դուբայից գործարարին ուղարկել են փոխանցված գումարի փաստաթղթային ապացույցի պատճենը, ուստի իրավապահները ներկայումս սպասում են բնօրինակին»։

Թերթը գրում է` հիմա հարց կառաջանա` բա որ այս ընթացքում Արամ Հարությունյանը փախչի երկրից։ Պարզվում է` չի կարողանալու. նրա տեղաշարժը ամենօրյա հսկողության տակ է։

282
թեգերը:
Հայաստան
ՀՀ անձնագիր

Ի՞նչ պետք է իմանան ՀՀ քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է

21
(Թարմացված է 13:13 07.07.2020)
Ավելի քան 20 օր է` անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, որոնց վավերականության ժամկետը լրացել է արտակարգ դրության ժամանակ, վավեր կհամարվեն ՀՀ պարետի ցուցումով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ից անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործում։ 

Հայաստանում մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։

21
թեգերը:
Ոստիկանություն, անձնագիր, Հայաստան
Ըստ թեմայի
Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կկառավարվի մեկ կենտրոնից
Արտակարգ դրություն 4. կյանքի ու առողջության իրավունքից մինչև հավաքներ անցկացնելու իրավունք
Ինչ է փոխել ՀՀ քաղաքացիների կյանքում արտակարգ դրությունը
Անդրեյ Պյատախին

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

52
(Թարմացված է 13:05 07.07.2020)
Beeline ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու են վատ ընկերության գործերը հայաստանյան շուկայում:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Beeline–ը հայաստանյան շուկայում աշխատում է շահույթով, որը, սակայն, անընդհատ նվազում է: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Beeline ապրանքանիշի սեփականատեր, «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով` իր խնդիրների մեծ մասն ընկերությունը լուծում է, բայց տեղական շուկայում աշխատելն օրեցօր ավելի է դժվարանում: Մեկ բաժանորդից ստացվող եկամուտն ավանդաբար ցածր է ու շարունակում է նվազել:

«Անդառնալիորեն նվազում է ձայնային ծառայություններից օգտվողների թիվը, դրանց փոխարեն բաժանորդները նախընտրում են ինտերնետ զանգեր կատարել, հատկապես՝ արտասահման զանգելու դեպքում: Դա վատ նշան է, բայց սա հատուկ է այսօր բոլոր շուկաներին»,- ասաց Պյատախինը:

«Վեոն Արմենիայի» նկատմամբ ընկերությունների հետաքրքրությունը, տնօրենի խոսքով, հիմնականում պայմանավորված է կաբելային կապի առկայությամբ, ինչը բավական հեշտացնում է 5G կապ ստեղծելու հնարավորությունը: Հարցին, թե ինչու ընկերությունն ինքը չի օգտվում այդ հնարավորությունից, այլ որոշել է վաճառել այն ուրիշին, Պյատախինը նշեց, որ այդ հարցը որոշվել է ընկերության՝ Ամստերդամում գտնվող գլխադասային գրասենյակում:

Իսկ իր ապագա ծրագրերի, Հայաստանում մնալ-չմնալու ու այլ ընկերություն տեղափոխվելու մասին հարցերին Անդրեյ Պյատախինը պատասխանեց կարճ, բայց հայերենով.

«Միայն Աստված գիտի»:

Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու շուրջ։

Ucom-ի համար պատրաստ են ավելի քան 34 մլրդ դրամ վճարել. Եսայանների վերջնական առաջարկը

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը և հիմնադրեցին «Թիմ» ընկերությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշել էր, որ ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյո՞ք այդ գործարքը և նոր օպերատորի ի հայտ գալը չեն խախտի շուկայական մրցակցությունը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «ՎԵՈՆ»-ը բանակցություններ է վարում իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ նրանց հետ բանակցությունների մեջ էր Ucom (որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում)։

Բայց այնուհետև լուրեր տարածվեցին, որ Ucom-ի մենեջեր են նշանակելու «Վեոն Արմենիայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։

«Յուքոմը» բացահայտել է «Բիլայնի» գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները

52
թեգերը:
բջջային, Հայաստան, UCom ընկերությունը, Beeline Armenia
Ըստ թեմայի
Beeline-ը վերականգնել է տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորությունը
Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ որոշում ՏՄՊՊՀ-ն դեռ չունի
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են