00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր դուրս կգան Հայաստանի բանտերից. համաներման օրենքի նախագիծը հրապարակվեց

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցТюрьма
Тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ–ն հրապարակել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Համաներումը հայտարարվելու է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ:

Նախագծի հոդված 2-ում նշվում են համաներման կիրառման շրջանակները:

Камера заключения - Sputnik Արմենիա
Հայաստանում համաներում կհայտարարվի. կառավարությունը որոշեց դիմել բացառիկ քայլի

Համաներում հայտարարելու արդյունքում նախատեսված է պատժից ազատել` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց, այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց, համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝ 1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին 2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց 3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց 4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.5) 60 տարին լրացած անձանց:

Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում կլինի այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն, ինչպես նաև այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Заключенные в исправительной колонии - Sputnik Արմենիա
Հայաստանում ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել

Նախատեսված է համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են 1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը 2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:

Օրենքի նախագիծը սահմանում է այն, որ համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար հետևյալ դեպքերում` 1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց. 2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:

Նախատեսված է նաև քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝ 1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում. 2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում. 3) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:

Министр юстиции Армении Артак Зейналян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Սա լինելու է Հայաստանի ամենածավալուն համաներումը». Զեյնալյան

Օրենքի նախագիծը նախատեսում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը կրճատել` 1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ 2) կիսով չափ` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց նկատմամբ 3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ կրած և դատվածություն ունեցող անձանց նկատմամբ 4) մեկ քառորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:

Համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:

Համաներումը չի կիրառվի (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի)` 1) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում`

ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

Тюрьма - Sputnik Արմենիա
Ցմահ ազատազրկում, թե հաշվեհարդար. համաներումը շրջանցում է որոշ կարևոր հարցեր

գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

2) այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար

3) մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2019 թվականի հունվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.

4) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում

5) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին գաղտնի քննարկման արդյունքում ՀՀ կառավարությունն ընդունել էր «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» որոշման նախագիծը, որն այժմ արդեն ներկայացվել է ԱԺ։

Ոչ պաշտոնական տվյալներով ներկայացված նախագծով համաներումը տարածվելու է 650-800 դատապարտյալների վրա։

Նախագիծն ԱԺ օրակարգում դեռ չի ընդգրկվել։ Ամենայն հավանականությամբ, այն պետաիրավական հանձնաժողովում քննարկվելուց հետո կընդգրկվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի օրակարգ, եթե, իհարկե, խորհրդարանը մինչ այդ շարունակի գործել։

Վերջին անգամ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Լրահոս
0