Перекрыта трасса Ереван Севан

Արտակարգ իրավիճակ Երևան–Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին

2651
(Թարմացված է 12:19 20.10.2018)
Դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետը, տրանսպորտի նախարարի պաշտոնակատարն ու մարզպետը։ Խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատները մարտական են տրամադրված։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին և պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։ Դեպքի վայրից այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

«Ոչ մի խոշտանգում չի եղել։ Այն մարդը, որին իբր խոշտանգել են, դատվածություն ու կրիմինալ անցյալ ունի, ինքն է հայտնվել ծեծկռտուքի մեջ, հետո «շառ» է արել ոստիկանների վրա»,- ասացին ոստիկանների հարազատները։

Ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը բողոքող հարազատներին համոզում է բացել ճանապարհը, սակայն նրանք պնդում են` մինչև իրենց հարազատներին չազատեն, ճանապարհը չեն բացի։

Перекрыта трасса Ереван Севан
© Sputnik / Ashot Safaryan
Աղասի Կիրակոսյան

 

Դեպքի վայրում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Врио вице-премьера Тигран Авинян встретился с перекрывшими трассу Ереван-Севан гражданами
© Sputnik / Ashot Safaryan
Տիգրան Ավինյան

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։

Նրանց կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է:

2651
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Եթե իմ էրեխեն հանցագործություն ա արել, տարեք, ինչքան կուզեք, պատժեք». տեսանյութ
Երևան-Սևան ճանապարհին իրավիճակը լարված է․ քաշքշուկ սկսվեց
«Լավ փաստաբաններ վարձեք». Տիգրան Ավինյանը խոսում է ցուցարարների հետ. տեսանյութ
Ոստիկանների հարազատներին համոզեցին․ Երևան-Սևան մայրուղին բացվեց
Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության պաշտոնատար անձինք