00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:47
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որդեգրման բում Գյումրիում. բազմաթիվ մարդիկ ուզում են օթևանել հայտնաբերված նորածիններին

© Photo : Unsplash / Tuva Mathilde LølandНоворожденный. Архивное фото
Новорожденный. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխաները ներկա պահին գտնվում են խնամք իրականացնող շուրջօրյա հաստատությունում: Նրանց առողջական վիճակը, ինչպես ցույց է տվել բուժզննումը, բավարար է:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաներին որդեգրելու ցանկություն հայտնողների իրական բում է՝ փաստում են պատասխանատուները:

Рассвет - Sputnik Արմենիա
Երեխաները՝ պոլիէթիլենի տոպրակում. ցնցող դեպք Գյումրիում

Գյումրիում հոկտեմբերի 17-ի երեկոյան պոլիէթիլենային տոպրակներում հայտնաբերված 2 տղա երեխաներին որդեգրելու ցանկություն  են հայտնել են մեծ թվով քաղաքացիներ: Ի դեպ, ցանկություն հայտնում են ոչ միայն Գյումրիից ու Շիրակի մարզից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից:  Որդեգրել ուզում են նույնիսկ նրանք, ովքեր հաշվառված չեն որպես որդեգրողի թեկնածու: Կան այնպիսիներ, ում մոտ այդ ցանկություն այնքան մեծ է, որ պատրաստ են անցնել բոլոր անհրաժեշտ  գործառույթները՝  հավաքել բոլոր պարտադիր փաստաթղթերը որպես որդեգիր  հաշվառվելու համար:

Սակայն  բոլոր  նրանց, ովքեր արդեն  ցանկություն հայտնել են կամ դեռ հայտնելու են երեխաներին որդեգրելու, պատասխանատուները ասում են՝  ցանկություն այլ է, իրականությունը այլ: «Երեխաներին որդեգրելու  հետ կապված այս պահի բումը ուզում եմ հանդարտվի: Ցանկությունը մի բան է, իրականությունը` այլ: Նախ այդ  երեխաները դեռևս որպես  որդեգրման ենթակա հաշվառված չեն և չեն էլ հաշվառվի առաջիկա 3 ամսվա ընթացքում, ինչպես պահանջում է ընտանեկան օրենսգիրքը.  այսինքն` եթե ծնողները չեն հայտնաբերվում երեխայի հայտնաբերման պահից 3 ամիս անց, այդ ժամանակ նոր երեխաները հաշվառվում են որպես որդեգրման ենթակա  երեխաներ:

Центр перинатологии, акушерства и гинекологии - Sputnik Արմենիա
Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին

Իսկ եթե այդ ընթացքում ոստիկանությունը հայտնաբերում է ծնողներին, հավանականությունը մեծ է, որ երեխաները վերադառնան կենսաբանական ընտանիք»,-նշեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը` խնդրելով բոլորին, որ չխանգարեն  երեխաներին հանգրվան տված հաստատության աշխատանքներ` երեխաներին տարբեր  պատրվակներով տեսնելու նպատակով: «Պետք չէ տարբեր պատրվակներով, այդ թվում նաև երեխաներին նվերներ տալու, գնալ հաստատություն: Պետք է մտածել, որ այդ հաստատությունում նաև այլ երեխաներ կան։ Այստեղ գերակա է երեխայի շահը, և  երեխան պետք է լինի ապահով պայմաններում»,–նշեց նա:

Ավելացնենք`  երեխաները ներկա պահին գտնվում են խնամք իրականացնող շուրջօրյա  հաստատությունում: Նրանց առողջական վիճակը, ինչպես ցույց է  տվել բուժզննումը, բավարար է:

© Sputnik / Armenuhi MkhoyanԼիլիթ Գորգինյան
Лилит Горгинян - Sputnik Արմենիա
Լիլիթ Գորգինյան

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30-ին hաստատության պահակը` Մնացական Առաքելյանը, գիշերօթիկ դպրոցի բակում դեղին տոպրակ է տեսել։ Քամի չի եղել, բայց նա նկատել է, որ տոպրակը շարժվում է։ Պահակը բացել է ու տեսել, որ տոպրակում 2 նորածիններ են։ Բացի պահակից, երեխաներին անմիջապես տեսել են ինչպես հաստատության աշխատակիցները, այնպես էլ սաները:

Լրահոս
0