00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակրոնն ինքն ուզեց, Ջորկաեֆը «սիրահարվեց», իսկ վարչապետը վճարեց. պատմություններ Երևանից

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Франции Эммануэль Макрон (11 октября 2018). Еревaн
Президент Франции Эммануэль Макрон (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չէր կարող շրջանցել Երևանի ռեստորանները։ Հյուրերից շատերը նախընտրել են ավանդական հայկական ուտեստներ համտեսել ոչ միայն պաշտոնական ընթրիքների ժամանակ, այլև մայրաքաղաքի հաստատություններում, որտեղ տարբեր զվարճալի դեպքեր են տեղի ունեցել։ Sputnik Արմենիան դրանք մեկտեղել է հատուկ ձեզ համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ո՞վ է ասել, թե Հայաստանում միայն խորոված են պատրաստում, իսկ ձմռանը սահմանափակվում են ավանդական խաշով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կին Բրիջիթ Մակրոնը երբեք չեն հավատա դրան։ Երևանում նրանց ավոկադոյով ու փոքր ծովախեցգետիններով թեթև աղցան ու սիբաս ձուկ են հյուրասիրել։

«Բարձրաստիճան հյուրերի համար մեր տնօրենը Երևանում Ֆրանսիայի դեսպանատան խոհարարի հետ համատեղ հատուկ ճաշացանկ էր պատրաստել մեր ռեստորանի ճաշացանկի հիման վրա», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Cascade Royal ռեստորանի մենեջեր Էմիլ Մուրադյանը։

© Sputnik / Aram NersesyanCascade Royal ռեստորանի ճաշացանկը հատուկ Մակրոն զույգի համար
Меню ресторана Cascade Royal, составленное специально для президента Франции Эммануэля Макрона и его супруги Брижит - Sputnik Արմենիա
Cascade Royal ռեստորանի ճաշացանկը հատուկ Մակրոն զույգի համար

Արդյունքում Մակրոն ամուսիններին որպես հիմնական ուտեստ մատուցել են «Վյերժ» սոուսով սիբասի փափկամիս, բանջարեղենով բասմատի բրինձ, նաև ավանդական իտալական աղանդեր` տիրամիսու։

Մուրադյանն ասում է, որ, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի նախագահը գոհ է մնացել ու անձնակազմին առաջարկել է միասին լուսանկարվել։

Եթե Մակրոն ամուսինները նախապատվություն են տվել ֆրանսիական խոհանոցին, ապա ավելի համարձակները որոշել են փորձել հայկական` սխտորով շռայլորեն համեմված ավանդական խաշը։

Գաստրոնոմիական խիզախները մեզ մոտ էին ժամանել ոչ պակաս էկզոտիկ Աֆրիկայից։

Պետք է նշել,  որ խաշը մի ամբողջ արարողություն է. առանց համապատասխան հմտությունների ու պատրաստության հնարավոր չէ հասկանալ` ինչպես է պետք մոտենալ յուղալի արգանակին։

Президент Франции Эммануэль Макрон с супругой Брижит прогулялись по столице (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ են նվիրել Ֆրանսիայի նախագահի կնոջը Երևանում. պատմում է Վերնիսաժի վաճառողուհին

«Աֆրիկայից ժամանած բարձրաստիճան հյուրերը սկսեցին խաշ պատվիրելուց։ Նրանք, իհարկե, չգիտեին՝ ինչպես պետք է ճիշտ ուտեին խաշը ու սկսեցին պարզապես չոր լավաշը ապուրի մեջ թաթախել։ Անձնակազմը ստիպված էր միջամտել», – ժպիտով պատմում է Pandok Yerevan–ի մենեջեր Վահագն Վանյանը։

Ֆրանսիայից ժամանած հյուրերին էլ ռեստորանում զարմացրել է մեկ այլ ավանդական ուտեստ` ղափաման, որը պատվիրել էին հարևան սեղանի մոտ նստած հայերը։ Իսկ ֆրանսիացիները, տեսնելով դդումը, սկսել են լուսանկարել այն։

Վանյանը Sputnik Արմենիային ևս մեկ զվարճալի միջադեպ պատմեց` կապված աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ։ Նա նույնպես ֆրանսիական պատվիրակության կազմում Երևան էր ժամանել` Ֆրանկոֆոնիային մասնակցելու համար։

«Մեր ռեստորանից դուրս գալուց առաջ նա գրկեց իրենց սեղանը սպասարկող մատուցողուհիներին ու ասաց, որ հայ աղջիկներն ամենագեղեցիկն են աշխարհում», – պատմեց Վանյանը։

Ջորկաեֆն այդ երեկո որոշել է ուտել սովորական խորոված ու խմել հայկական գինի։ Երաժիշտները հատուկ նրա համար «Դլե Յաման» են նվագել։ Ֆուտբոլիստն այնքան է հուզվել, որ խոստովանել է` Հայաստան է եկել ավելի շատ Շառլ Ազնավուրի, ոչ թե գագաթնաժողովի համար։

Լավ ախորժակով ու դյուցազնական կեցվածքով աչքի են ընկել նաև ֆրանսիացի նախարարները։ Նրանք նույնպես հավանել են ավանդական հայկական խոհանոցի ուտեսները, որոնք համտեսել են Pandok Yerevan Riverside ռեստորանում։

Педагог организации Партнерство по обучению аутистов (Канада) Натали Лежер - Sputnik Արմենիա
Օգնություն հայ երեխաներին. ինչ ցուցադրեցին կանադացիները Երևանում Ֆրանկոֆոնիային

Նախարարներից մեկը` 72–ամյա ֆրանսիացին, սպասարկող բոլոր մատուցողներին դիմավորել ու ճանապարհել է ամուր ձեռքսեղմումով, իսկ ողջունել է ռուսերեն «добрый день» արտահայտությամբ։

«Այնքան ամուր էր սեղմում ձեռքը, որ մատները նույնիսկ ցավում էին», – ծիծաղով ասում է հաստատության փոխտնօրեն Լևոն Ասլանյանը։

Նախարարին վախեցել են մոտենալ, վերջում նրա մոտ են ուղարկել անձնակազմի ամենաուժեղ տղային, որպեսզի նա կարողանար նույնքան ուժեղ պատասխանել։ Ֆրանսիացուն հաջողվել է զարմացնել։ Վերջում նա բացականչել է. «Այ քեզ տղամարդ»։

Հայկական հյուրընկալությունն ու խելացի մարդիկ տպավորել են նաև Սենեգալի Հանրապետության պատվիրակությանը, որի անդամները երկարացրել են իրենց հայաստանյան այցը երեք օրով։

«Սենեգալցիները հավանել էին մեր հյուրընկալությունը, ինտելեկտը, լեզուների իմացությունը, նաև երկիրը։ Նրանք մեր ռեստորանում համտեսեցին խուրջին, Էրզրումի ղափամա, տոլմա, քյուֆթա», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Lavash ռեստորանի մատուցող Լիանա Նիկողոսյանը։

Որքան էլ տարօրինակ հնչի, հյուրերին ամենաշատը զարմացրել ու հիացրել է սովորական լավաշով բրդուճը։ Լիանան անձամբ է օտարերկրացիներին սովորեցրել պանիրը լավաշի մեջ փաթաթել։

Журналист пытался сделать селфи с премьер министром Канады с Джастином Трюдо - Sputnik Արմենիա
Օրվա կադրը. Պառկեց սեղանին կամ ինչի են պատրաստ լրագրողները Թրյուդոյի հետ սելֆիի համար

Իսկական տղամարդու պահվածք է դրսևորել Կատարի վարչապետ Աբդուլահ բին Նասերը։ Sherep ռետորանի տնօրեն Մերի Գրիգորյանն ասում է, որ երբ հյուրը ճաշել է իրենց մոտ, ռեստորանում ուրիշ երկրի մեծ պատվիրակություն ու ևս մի քանի այցելուներ են եղել:

«Նա կանչեց մեր մենեջերին ու ասաց, որ ուզում է փակել բոլոր հյուրերի հաշիվը։ Մյուսները, իհարկե, սկսեցին ընդդիմանալ, բայց «ազգամիջյան մարտերի» արդյունքում վարչապետը հաղթեց։ Նա վճարեց բոլորի փոխարեն», – ասաց Գրիգորյանը։

Քանի դեռ որոշ հյուրեր «վիճել» են, իսկ ոմանք էլ սիրո խոստովանություն արել հայուհիներին, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ տարբեր երկրների տասներկու առաջին տիկինները հայկական ավանդական ուտեստներ են համտեսել ու Megerian Carpet–ում ծանոթացել գորգագործության տեխնիկային։

«Մատուցվել է ժենգյալով հաց, «ջրահարս» (ձուկ` հոնով, կոնյակով, կանաչ սոխով), ուտեստ հորթի մսից, գառան մսից, սերկևիլից ու սմբուկից ռուլետ։ Աղանդերը ղափամա էր», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

© Sputnik / Aram Nersesyan Հայկական գորգագործություն
Республиканский симпозиум на тему Армянский узел: культура армянское ковроделия - Sputnik Արմենիա
Հայկական գորգագործություն

Նա խոստովանեց, որ կանայք հիացած էին հայկական ուտեստների համով ու գորգագործության արվեստով։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել են բազմաթիվ հյուրեր` աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց թվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` կնոջ` Բրիջիթ Մակրոնի հետ, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը և այլ բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից:

Լրահոս
0