Հանդիպել են Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետները

Ստեփանակերտի հետ սերտ համագործակցությունը պետք է լինի շարունակական. Մարության

121
(Թարմացված է 19:09 13.10.2018)
Սուրեն Գրիգորյանը Հայկ Մարությանին մաղթել է գործնական հաջողություններ պատասխանատու աշխատանքում։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Երևանի ու Ստեփանակերտի քաղաքապետների միջև տեղի է ունեցել 1–ի հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հատկանշել, որ սերտ համագործակցությունը Արցախի մայրաքաղաքի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Սուրեն Գրիգորյանը մաղթել է գործնական հաջողություններ պատասխանատու աշխատանքում, ինչը կծառայի նաև հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված համագործակցության զարգացմանը:

 

 

121
թեգերը:
Հայկ Մարության, Երևան
Ըստ թեմայի
Սա իրական երդում է ձեր և Աստծո առաջ. Հայկ Մարությանը երդվեց և խոստացավ շենացնել Երևանը
Խենթանում եմ Երևանի համար. կայացավ Հայկ Մարությանի երդմնակալությունը
Օրվա կադր. Քաղաքական «Մեր բակը». Հայկ Մարությանը` իր նոր դերում