Նիկոլ Փաշինյան

«Երևանի քաղաքապետարանում գողեր այլևս չեն մնացել». Նիկոլ Փաշինյան

133
(Թարմացված է 15:58 13.10.2018)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում գողեր այլևս չեն մնացել, և քաղաքացիները պետք է խնայողաբար վերաբերվեն յուրաքանչյուր կոպեկին: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ:

«Մեր քաղաքական թիմին ուղղված ամենամեծ դիտողությունն այն է, որ թիմը շատ երիտասարդ է: Բայց ես կարևոր եմ համարում, որ երիտասարդների ներկայությունը չմեկնաբանվի որպես ավելի տարեցների կարողությունների ժխտում: Ես հարգում եմ բոլոր նրանց, ովքեր ավանդ են ունեցել քաղաքի զարգացման մեջ: Մենք կօգտագործենք նրանց ներուժը»,- ասաց նա:

Վարչապետը շեշտեց, որ թիմում թույլ չի տա քաղաքական ռասիզմ:

«Ավագանու ընտրությունները պայմաններ են ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար։ Մենք մեզ հետ համագործակցության ենք հրավիրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրականացնել ժողովրդի երազանքը»–, ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ նոր իշխանությունները ցանկանում են ստեղծել պետություն, որտեղ ապրում են համերաշխությունը և բազմակարծությունը:

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ սխալներ կլինեն, բայց գլխավորն այն է, որպեսզի ոչ ոք այլևս չխաբի ժողովրդին:  Նա ընդգծեց նաև, որ Երևանը աշխարհի բոլոր հայերի մայրաքաղաքն է։

133
թեգերը:
Հայկ Մարության, Երևան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (475)
Ըստ թեմայի
Սա իրական երդում է ձեր և Աստծո առաջ. Հայկ Մարությանը երդվեց և խոստացավ շենացնել Երևանը
Երևանի քաղաքապետի երդման արարողություն. ուղիղ
Դերասանից` քաղաքապետ. ի՞նչ ուղի է անցել Երևանի նորընտիր քաղաքապետը