Նիկոլ Փաշինյան, Ջասթին Թրյուդո

Արցախյան հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Փաշինյանը և Թրյուդոն համակարծիք են

67
(Թարմացված է 12:39 13.10.2018)
Ջասթին Թրյուդոյի խոսքով`հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան հարցը պետք է լուծվի խաղաղ և բանակցային ճանապարհով: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում իր կանադացի գործընկեր Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Ես տեղեկացրի իմ գործընկերոջը իրավիճակի վերջինի զարգացման մասին: Հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Եվ մենք անհրաժեշտ ենք համարում, որպեսզի մեր միջազգային գործընկերներն իմանան մեր մոտեցումների մասին», — հայտարարեց նա:

Իր հերթին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշեց, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների հիման վրա, միջազգային իրավունքի նորմերին հետևելով:

Հիշեցնենք, որ Ջասթին Թրյուդոն Հայաստանում է պաշտոնական այցով։ Մինչ պաշտոնական այցը նա մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին: Հոկտեմբերի 13–ի առավոտյան Թրյուդոն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և իր հարգանքի տուրքը մատուցել։

67
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (59)
Ըստ թեմայի
Մեկնարկել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական ընդունելությունը
«Գորշությունը» կորցրած գոտիները․ ինչպես է ԵԽԽՎ-ն Արցախի հետ ուղիղ կապ հաստատում
Շարմազանովը Թուրքիայում պատասխանել է ադրբեջանցի պաշտոնյանի Արցախի մասին ելույթին
Ռուսաստանն աջակցելու է Արցախի հարցով դրական միտումներին. Զախարովա