ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբորի — Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իր հարգանքի տուրքը մատուցել Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նրան ուղեկցում էին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը և Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը:
©
Sputnik / Asatur Yesayants
Ջասթին Թրյուդոն ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և Անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Կանադայի վարչապետն այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, շրջայց կատարել այնտեղ, հետո գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Կանադացիները միշտ անհաշտելիորեն կհակազդեն դաժանությանը և ատելությանը, որով լի են նման գազանությունները», — գրել է Թրյուդոն անգլերենով:
Թրյուդոն գրառումը շարունակել է ֆրանսերենով: «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Եվ հանդիսավոր կերպով երդվում ենք երբեք թույլ չտալ, որ պատմությանը կրկնվի», — գրել է նա:
Հիշեցնենք, որ Ջասթին Թրյուդոն Հայաստանում է պաշտոնական այցով։ Մինչ պաշտոնական այցը նա մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին:

Կանադայի վարչապետը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
©
Sputnik / Asatur Yesayants.

Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդում
©
Sputnik / Asatur Yesayants.

Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդում
©
Sputnik / Asatur Yesayants

Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդում
©
Sputnik / Asatur Yesayants

Կանադայի վարչապետը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում

1 / 12
©
Sputnik / Asatur Yesayants.
Կանադայի վարչապետը ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ