Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ամփոփում

Ֆրանկոֆոնիան մտնում է ԱՄՆ ու հեռանում է Սաուդյան Արաբիայից․ գագաթաժողովի ամփոփում

191
Ֆրանկոֆոնիայի ընտանիք են մտել Իռլանդիան, Մալթան, Գաբիան ու ամերիկյան Լուիզիանա նահանգը։ Սաուդյան Արաբիայի թեկնածությունը չընդունվեց։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Երևանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գագաթաժողովը։

Գագաթաժողովին ընտրեցին կազմակերպության նոր գլխավոր քարտուղարին. Կանադայի ներկայացուցիչ Միկաել Ժանին փոխարինեց Ռուանդայի նախկին արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն։

Բացի այդ, որոշում  կայացվեց, որ OIF որպես դիտորդ են մտնելու նոր` չորս երկիր ու տարածք։ Երեք նոր անդամ–երկրները Իռլանդիան, Մալթան ու Գամբիան են։ Իսկ տարածքը՝ ամերիկյան Լուիզիանա նահանգն է։

Իտալիայի ու Աֆրիկայի միջև Միջերկրական ծովում գտնվող Մալթայում ֆրանկոֆոն փոքրամասնություն կա (հիմնականում` միգրանտներ Աֆրիկայից)։ Գամբիան անգլոֆոն երկիր է, որն ապրում է ֆրանկոֆոն հարևանների շրջապատում։ Իսկ Լուիզիանան Ֆրանսիայի մեծ գաղութն է` ֆրանսերենի ու ֆրանսիական մշակույթի հին ավանդույթներով։

Բայց OIF երկրները չընդունեցին Սաուդյան Արաբիայի` կազմակերպությանը միանալու հայտը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումներն այդ երկրում։

Նշենք, որ Սաուդյան Արաբիան չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունն ու պաշտոնական Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։ Զուգադիպությամբ (առանց Հայաստանի հետին մտքի) այդպիսի պահվածքն անպատիժ չմնաց։ Հատկապես, որ հաջորդ երկու տարվա ընթացքում` մինչ Թունիսում կայանալիք գագաթնաժողովը, Հայաստանը OIF նախագահն է լինելու։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ժամանել են 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մի քանի միջոցառում անցկացվեց․ գործնական ֆորում, ցուցահանդեսներ ու համերգներ, Ֆրանկոֆոնիայի երկրների ու տարածաշրջանների ցուցադրում։

191
թեգերը:
Ֆրանկոֆոնիան Հայաստանում
թեմա:
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
Ըստ թեմայի
Դա թարգմանելու չէ. Մակրոնի փայլուն ելույթը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում
Դա Ազնավուրի պայքարն էր, նշանակում է՝ նաև Ֆրանսիայի. Մակրոնի հուզիչ ելույթը
Էմանուել Մակրոնի և նրա կնոջ ֆրանսիական զբոսանքը Երևանում
Մակրոնի կինը խոստովանել է` չի ցանկանում հեռանալ Հայաստանից