Ժան Բատիստ Լեմուան

Ադրբեջանը` Ֆրանկոֆոնիայում․Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի պատասխանը

759
(Թարմացված է 19:56 12.10.2018)
Ֆրանկոֆոնիան կարող է ընդլայնվել, բայց միայն եթե նոր երկրները ընդունում են դրա արժեքները` մարդու իրավունքների պաշտպանություն, ֆրանկոֆոն մշակույթի ու ֆրանսերենի տարածում։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի -  Sputnik.  Ֆրանկոֆոնիայի ընդլայնումը տեղի է ունենում ընդհանուր արժեքների ու ծրագրերի հիման վրա։ Այս մասին այսօր ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ վերջին ամիսներին ադրբեջանական լրատվամիջոցները շրջանառում  են OIF-ին միանալու հարցը։ Կարո՞ղ է արդյոք Ֆրանկոֆոնիան ընդլայնվել ու ինչ սկզբունքներով։

Ի պատասխան այդ հարցի Լեմուան նշեց, որ նոր անդամներին ընդունում են կախված այն բանից, արդյո՞ք այդ երկրներն ընդունում են Ֆրանկոֆոնիայի արժեքները։

«Մեր կազմակերպությունը 48 տարեկան է ու բաց է։ Մեզ միանալու համար պետք է ֆրանսերենի ամրապնդման ծրագրեր ունենալ ու համամիտ լինել Ֆրանկոֆոնիայի արժեքների հետ։ Վերջին տարիների ընթացքում մենք լավ ընդլայնվել ենք, ու հիմա ընդլայնված համագործակցությունը պետք է խորացված դարձնել», - ասաց նա։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել են 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն:

759
թեգերը:
Ֆրանկոֆոնիան Հայաստանում
թեմա:
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
Ըստ թեմայի
Ֆրանկոֆոնիայի ավանի հանդիսավոր բացումը՝ Sputnik Արմենիայի օբյեկտիվից. լուսանկարներ
Միջազգային տնտեսական համաժողով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում. ֆոտոշարք
«Ապրել միասին»․ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի երևանյան համերգը համաշխարհային մասշտաբի էր
Լուիզ Միշիկիվաբոն դարձավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը