Տիգրան Փարվանյան

Ո՞ր դեպքում Հայ-ռուսական զորախումբը կմասնակցի արցախյան հակամարտությանը

582
Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելուԱրցախում տեղի ունեցող գործողություներին: Բայց եթե պետք լինի, մասնակցելու է և իր խնդիրը կատարելու է:

ԵՐԵՎԱՆ, 12 Հոկտեմբեր — Sputnik. Հայ-ռուսական զորախումբը կոչված չէ մասնակցելու Արցախում կատարվող գործողություններին: Լրագրողների հետ զրույցում ասել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

«Բայց ագրեսիայի դեպքում մենք չենք կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն, ինչ գործողություններ կլինեն։ Կարող եմ ասել, որ զորախումբը պատրաստ է իր խնդիրը կատարելու։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, միայն ժամանակը ցույց կտա»,- ասել է հրամանատարը:

Այդուհանդերձ, Տիգրան Փարվանյանը չի բացառել, որ եթե նման կարիք զգացվի, միացյալ զորախումբը գործողություններին կմասնակցի և իր խնդիրը կատարի:

582
թեգերը:
Արցախ, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (53)
Ըստ թեմայի
Սարգսյան. համատեղ զորախումբը ստեղծվում է երրորդ երկրների դեմ օգտագործվելու համար
Շարմազանով.«Միացյալ զորախումբը կպաշտպանի Հայաստանն արտաքին ագրեսիայից»
Հայ-ռուսական միացյալ զորախումբը նոր ղեկավար ունի