Հին Երևան

«Հին Երևանի» երեք շենքերի շինարարությունն այս տարվա ընթացքում կավարտվի. Ճարտարապետ

103
(Թարմացված է 17:20 10.10.2018)
XIX դարի վերջի ու XX դարի սկզբի Երևանի տեսքի վերականգնման նախագծի հեղինակը բողոքում է, որ պատասխանատու մարմինները ծրագրին ուշադրություն չեն դարձնում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. «Հին Երևան» ճարտարապետական նախագծի երեք շենքերի կառուցումը կավարտվի այս տարվա ընթացքում։ Այս մասին հայտնեց նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը։

Նրա ներկայացրած նախագիծը նախատեսում էր, որ հինգ տարվա մեջ 21 շենք է վերականգնվելու, սակայն նախագծի իրականացումը 13 տարի է ձգձգվում է, ու դեռ ոչ մի կառուցված շինություն չկա։ Ընդհանուր առմամբ, այդ նախագծի իրականացման համար նախատեսվում էր ծախսել մոտ 130 միլիոն դոլար, սակայն ինքը` ճարտարապետը կարծում է, որ հիմա մոտ 150 միլիոն դոլար պետք կգա։ Նախատեսվում է իրականացնել ծրագիրը մասնավոր միջոցների հաշվին։

«Ոչ մի աջակցություն չկա։ Բոլոր պատասխանատու գերատեսչությունները լռում են, ու այս պահին անհայտ է` ինչ է լինելու նախագծի հետ», – ընդգծեց նա։

Վարդանյանն ասաց նաև, որ հանդիպում է հնարավոր ներդրողների հետ առաջին հանրապետության պետական գործիչ Արամ Մանուկյանի տան վերականգման համար։ Այդ կառույցը ներառված է «Հին Երևան» նախագծում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի վերջին ևս մեկ հանդիպում անցկացնել մանրամասները քննարկելու համար, սակայն ներդրողներից դեռ լուր չկա։

Ավելի վաղ Դաշնակցության ներկայացուցիչ Կիրո Մանոյանը մտադրություն է հայտնել առավելագույնս կարճ ժամկետներում վերակառուցել Արամ Մանուկյանի տունը։

«Հին Երևան» նախագիծն ընդգրկում է շուրջ 100 հազ. ք/մ մակերեսով շինարարական տարածք Երևանի կենտրոնում` Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց և Արամի փողոցից մինչև Բյուզանդի փողոցն ընդգրկող պողոտայի հատվածում:

Նախագծով նախատեսվում է վերականգնել 19-րդ դարի վերջի  20-րդ դարի սկզբի Երևանի մի մասը: Մոտ 150 մլն դոլար գնահատված «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը նախատեսվում էր ավարտել 2010-2011 թվականներին։ Սակայն որոշ խնդիրների պատճառով հետաձգված նախագծի վերաբերյալ պայմանագիրը «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ գործադիրը կնքեց միայն 2014 թվականին։ Շինարարական աշխատանքները մեկնարկեցին միայն 2017թ-ին։

103
թեգերը:
Երևան
Ըստ թեմայի
Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52
Արմեն Ամիրյան. «Հին Երևան» ծրագրի իրականացման մասով որևէ խնդիր չկա
Նոր կառավարությունը փոփոխել է «Հին Երևան» նախագիծը. ի՞նչը չի հավանել ՀՀ նոր իշխանությունը
Արամ Մանուկյանը արձան կունենա, տուն` ոչ. «Հին Երևանի» վերջին վկան կանգնած է մեռնում
Հին Երևան. Բորիս Պիոտրովսկու վերադարձը հայրենի տուն
Քաղաքաշինության նախարար. Արամի 30-ը կներառվի «Հին Երևան» ծրագրում
Հին Երևանի կանգուն վկաները. Հնդեվրոպական հեռագրային կապի հեռագրատունը