Երևան

Աշխատանքային օրերը տեղափոխվեցին. երկու շաբաթ օր կլինեն աշխատանքային

361
(Թարմացված է 11:37 10.10.2018)
ՀՀ կառավարությունը հաստատեց վաղն ու մյուս օրը ոչ աշխատանքային հայտարարելու մասին նախապես հրապարակված որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Կառավարության նիստում այսօր հաստատվեց շուրջ 1 շաբաթ առաջ հայտարարված, բայց պաշտոնական առ այսօր հաստատում չստացած որոշման նախագիծը։

Հոկտեմբերի 11-12-ը կառավարությունը հայտարարեց ոչ աշխատանքային օրեր։ Դրա փոխարեն աշխատողներն աշխատանքի կգնան  հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 3–ին:

Կառավարության որոշումը հիմնավորվում է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովի ընթացքում տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք` այս որոշումն ընդունելու համար ՀՀ կառավարությունն անցած շաբաթ ԱԺ–ին առաջարկեց փոփոխություններ կատարել  «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։

Այս փոփոխությունը կառավարությանն իրավունք տվեց աշխատանքային օրերի տեղափոխման վերաբերյալ որոշում կայացնել «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ», քանի որ մինչ այդ նախկին օրենքով կառավարությունը կարող էր աշխատանքային օրերը տեղափոխելու որոշում կայացնել բացառապես տոների ու հիշատակի օրերի դեպքում։

361
թեգերը:
Ֆրանկոֆոնիան Հայաստանում, ՀՀ կառավարություն, Երևան
թեմա:
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
Ըստ թեմայի
Մնացականյան. Ֆրանկոֆոնիան կանդրադառնա չլուծված հակամարտություններին
Ֆրանկոֆոնիան ու Երուսաղեմը. ինչից են Երևանում խոսում կորեական ու արաբական դիվանագետները
Հայկական տաղավարն աշխարհին կներկայացնի Արցախը. Երևանում բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը
Արտգործնախարար Մնացականյանի խոսքը՝ Ֆրանկոֆոնիայի ավանի բացմանը
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերը ազգային պար են ներկայացրել Երևանի կենտրոնում
Հայաստանը գիտի` կարևոր է խաղաղ գոյակցությունը. նախարարը բացեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը
Հայտնի է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների ցանկն ու ծրագիրը