00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիչարդ Միլսը հրաժեշտ է տվել Արա Բաբլոյանին

© Photo : official site of the Parliament of RAВстреча спикера Парламента Ара Баблояна с чрезвычайным и полномочным послом США в Армении Ричардом Милзом (8 октября 2018). Еревaн
Встреча спикера Парламента Ара Баблояна с чрезвычайным и полномочным послом США  в Армении Ричардом Милзом (8 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի, այս տարիների ընթացքում ծավալած բեղուն ու արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:

Премьер-министр Армении Никол Пашинян, Президент и Первая леди США Дональд и Меланья Трамп перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Մի չափազանցրեք. ի՞նչն է խափանել Թրամփ–Փաշինյան հանդիպումը

Արա Բաբլոյանի խոսքով՝ երկկողմ համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց հունով է զարգացել, ինչը բխել է երկու երկրների շահերից. Հետևողական ու նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ զգալի ձեռքբերումներ են արձանագրվել բազմաթիվ ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական կապերը, որոնք վերջին շրջանում բավականին ակտիվ են եղել:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներհայաստանյան վերջին իրադարձություններին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ ինքը՝ որպես ՀՀ ԱԺ նախագահ, երկրում ժողովրդավարությունն առավել զարգացնելու ու ամրապնդելու նպատակով մշտապես գործընկերներին հորդորում է օժանդակել ՀՀ նոր կառավարությանը:

«Պետք է շարունակեմ ջանքեր ներդնել, որպեսզի Հայաստանն ընթանա ժողովրդավարական ճանապարհով, բոլոր հարցերը լուծում ստանան քաղաքական երկխոսության, բանակցությունների ու քննարկումների մթնոլորտում՝ երկիրը զերծ պահելով հնարավոր ցնցումներից»,-նշել է ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը: Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի այս դիրքորոշումը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, ասել է. «Ես բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև ձեւավորված արդյունավետ համագործակցությունն իմ պաշտոնավարման տարիներին: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կշարունակի աջակցել հայ ժողովրդին ամուր և անկախ խորհրդարանի կայացման գործում»:

Լրահոս
0