00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ԱԺ ու հին բյուջե, թե՞ հակառակը. Փաշինյանի հրաժարականը սպառնում է թոշակների բարձրացմանը

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Փաշինյանի խոստացած հրաժարականն ու արտահերթ ընտրությունները կարող են ի չիք դարձնել հաջորդ տարի թոշակների, նպաստների ավելացման, հարկերի նվազեցման մասին կառավարության խոստումները։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. 2018թ-ի հոկտեմբերի 29-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։

Выдача пенсий в Айпост - Sputnik Արմենիա
Թոշակներն ու նպաստները կավելանան, բայց ոչ բոլորինը. ո՞ւմ բախտը կբերի

ԱԺ-ի պաշտոնական կայքում հրապարակված այս տեղեկությունը, թերևս, արտառոց ոչ մի ենթատեքստ չէր ունենա, եթե քաղաքական դաշտը չապրեր խորհրդարանը ցրելու ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու սպասումով։ Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանց անցկացման ամենահավանական ժամկետ էր հայտարարել դեկտեմբերի 15-ը։ Բայց հոկտեմբերի 2-ին ԱԺ քաղաքական ուժերի հետ հանդիպումից դուրս գալով` լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ դրանք կանցկացվեն դեկտեմբերի 15-ից էլ շուտ։

Եթե նույնիսկ հաշվենք, որ ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 15-ին, ապա առնվազն նոյեմբերի 15-ին ԱԺ-ն արդեն պետք է ցրված լինի, քանի որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր առաջ»։

Վերադառնալով հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումներին` նշենք, որ դրանք հանձնաժողովներում նախատեսվում է ավարտել նոյեմբերի 13-ին, իսկ ԱԺ նիստի օրակարգում նախագիծը կընդգրկվի միայն նոյեմբերի 14-ին։

Ստացվում է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը մտադիր է հրաժարական տալ ու ցրել խորհրդարանը, դա պետք է անի առնվազն մինչև նոյեմբերի 1-ը, քանի որ նոր վարչապետ ընտրելու համար Սահմանադրությունը 14 օր ժամանակ է սահմանում։ Իսկ եթե ԱԺ-ն ցրվի Նիկոլ Փաշինյանի նախանշած ժամկետում, այդ դեպքում կասկածի տակ կդրվի արդեն Փաշինյանի կառավարության ներկայացրած բյուջեի ճակատագիրը։

Премьер-министр Никол Пашинян перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտարարում է, որ առաջիկայում հրաժարական կտա

Այս խրթին իրավական հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով մենք դիմեցինք ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին։ «Ես հուսով եմ, որ որևէ ձևով չի խոչընդոտվի պետական բյուջեի ընդունման գործընթացը։ Բայց պետք է միևնույն ժամանակ նշեմ, որ, ըստ Սահմանադրության, եթե պետական բյուջեն չի հաստատվում, նախորդ տարվա բյուջեն է շարունակում գործել` միևնույն համամասնություններով»,- ասաց նա։

Արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները հաշվի առնելով` իրոք, կարիք կա մանրամասն հասկանալու, թե ինչպես են տեղի ունենալու բյուջեի քննարկումներն ու ընդունումը։

Հարցին, թե արդյո՞ք բյուջեի ընդունումը կասկածի տակ է, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ինձ վրա նման պատասխանատվություն չեմ վերցնի այս պահին, որ ասեմ` կա նման վտանգ։ Բայց որոշակի հարցեր կան, որ պետք է հասկանալ` եթե խոսում են ԱԺ-ն արձակելու մասին, ինչպե՞ս է այդ արձակված ԱԺ-ն հաստատելու պետական բյուջեն»։

Ստեղծված իրավիճակն ու դրա հնարավոր հանգուցալուծումն այս պահին, ԱԺ փոխնախագահի որակմամբ, բազմաթիվ անհայտներով հավասարում է, որի լուծումը գտնելն այս պահին դժվար կլինի։ Եթե անգամ դիտարկենք, որ 2019-ի բյուջեն կընդունի արդեն արտահերթ ընտրված նոր խորհրդարանը, այս դեպքում ևս ժամկետների խիստ սահմանափակության խնդիր կա։ Եթե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ վաղն էլ հրաժարական տա, նոր վարչապետ ընտրելու համար օրենքը խորհրդարանին 2 շաբաթ ժամանակ է հատկացնում։ Եվս 30 օր էլ անհրաժեշտ է նոր ընտրություններ նշանակելու համար։ Լավագույն դեպքում ընտրությունները կկայանան նոյեմբերի վերջին, և նորընտիր խորհրդարանը ստիպված կլինի 15 —20 օրվա ընթացքում հապճեպ կարգով քննարկել և ընդունել բյուջեի նախագիծը։ Հակառակ պարագայում Փաշինյանի կառավարության բոլոր խոստումները, այդ թվում` թոշակների, նպաստների ավելացման ու հարկերի նվազեցման մասին, կմնան անկատար։

2019թ-ի բյուջեի նախագծով նախատեսվում է թոշակների ու անապահովության նպաստների նվազագույն շեմը սահմանել 25 500 դրամ, քանի որ, կառավարության հաշվարկով, Հայաստանում գոյատևելու համար մարդուն նվազագույնը ամսական այսքան գումար է անհրաժեշտ։ Դրանից բարձր ստացողների համար թշակներն ու նպաստները, մնալու են անփոփոխ:

Հայաստանում վերջին անգամ կենսաթոշակներն ավելացել են 2015թ.-ի հունվարի 1-ին` 2000 դրամով։ Այդ օրվանից հիմնական կենսաթոշակը Հայաստանում կազմում է 16 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավելի յուրաքանչյուր տարվա համար` 500 դրամ: Այսինքն եթե մարդը, ստաժ չունի, ապա 16 000 է ստանում:

Լրահոս
0