Նաիրա Զոհրաբյան

Երևանի ավագանու թեկնածուներից 6-ը հրաժարվեցին մանդատից. ովքե՞ր են նրանք

1667
(Թարմացված է 18:16 04.10.2018)
ԿԸՀ–ն հրապարակեց Երևանի նորընտիր ավագանու անդամների անունները։ Թեկնածուներից 6-ն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանը, Պետրոս Ղազարյանը, Նազիկ Ավդալյանը, Արմենակ Այվազյանը, Ջիվան Պողոսյանը (ԲՀԿ-ից) և Արտակ Զեյնալյանը («Լույս» դաշինքից) ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:

«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկի դիմում ներկայացնող չի եղել։ Այս մասին ԿԸՀ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նիստի ընթացքում Մուկուչյանը հայտարարեց ավագանու ընտրված բոլոր 65 անդամների անունները:

Երևանի ավագանու մանդատներից 57-ը ստացել է «Իմ քայլը» դաշինքը, 5-ը՝ «Բարգավաճ Հայաստանը», 3-ը` «Լույս» դաշինքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած ավագանու ընտրություններում, ԿԸՀ տվյալներով, «Իմ քայլը» դաշինքը ստացել էր 81,06, «Բարգավաճ Հայաստանը»` 6,95, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս ձայն։

Ավագանու առաջին նիստը նախանշված է հոկտեմբերի 10-ին, Հայկ Մարությանի երդման արարողությունը`հոկտեմբերի 13-ին։

1667
թեգերը:
Արտակ Զեյնալյան, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի նոր իշխանությունը պետք է արդարացնի երևանցիների վստահության քվեն. նախկին քաղաքապետ
Իսկ դու ինձ «զագս» տարար. ապագա քաղաքապետ «Կարգին Հայկոն» կփորձի նոր դերը
Ի՞նչ գիտենք Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին. ԱԱԾ–ն ու չեխ կինը