00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ազիմուտ» ավիաընկերությունը Ռոստովից Երևան ուղիղ չվերթ է գործարկել

© Sputnik / Aram NersesyanПассажиры первого рейста Ростов-на-Дону - Ереван Юлия и Александр Игнатовы в аэропорту "Звартноц" (1 октября 2018). Еревaн
Пассажиры первого рейста Ростов-на-Дону - Ереван Юлия и Александр Игнатовы в аэропорту Звартноц (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանի ուղղությամբ միանգամից երեք կանոնավոր չվերթ է գործարկել Ռոստովից, Ստավրոպոլից և Կրասնոդարից։ Օդանավերը յուրաքանչյուր ուղղությամբ և թռիչք կիրականացնեն շաբաթական երեք անգամ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Ազիմուտ» ավիաընկերության Դոնի Ռոստով-Երևան առաջին միջազգային չվերթը նշանակալի է դարձել Յուլյա և Ալեքսանդր Իգնատովների համար։ Զույգն ամուսնացել է սեպտեմբերի 29-ին և որոշել է մեղրամիսն անցկացնել Հայաստանում։ Նրանք առաջինն են Ռոստովից Երևան հասնելու տոմս գնել։

«Ազիմուտ» ավիաընկերությունն այսօր` հոկտեմբերի 1-ին, Երևանի ուղղությամբ միանգամից երկու չվերթ գործարկեց, մեկը` Ռոստովից, մյուսը` Ստավրոպոլից։ Հոկտեմբերի 2-ին գործարկվելու է Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չվերթը։

«Երևանի տոմս գնեցինք ու ջեքփոթ շահեցինք», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ժպտացող Յուլյան։

Ավիաընկերության ղեկավարությունը մեկանգամյա սերտիֆիկատ նվիրեց Իգնատովների ընտանիքին։ Հիմա նրանք կարող են մեկ անգամ անվճար մեկնել ավիաընկերության իրականացրած ուղղություններից որևէ մեկով (42 ուղղություն)։

«Ուզում ենք տեսնել տեղի կոլորիտը, գնալ Սևանա լիճ։ Ճանապարհը երկար չէր, պայմանները լավն են, ինչո՞ւ չփորձել», — ասաց Յուլյան` պատասխանելով հարցին, թե ինչու է ընտրությունը կանգ առել Հայաստանի վրա։

Չվերթի բացման համար ուրախացել է նաև Հայաստանի քաղաքացի Ֆլոմինար Աբգարյանը, որի ծնողներն ապրում են Ռոստովում։ Հիմա կինն ավելի հաճախ կտեսնի հարազատներին և ստիպված չի լինի ինքնաթիռ փոխել։

«Ազիմուտ» ավիաընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին էլ իր հերթին նշեց, թե այս ուղղությունը որքան կարևոր է ավիաընկերության համար։ 42 ուղղություններից, որոնք իրականացնում են «Ազիմուտի» օդանավերը (Sukhoi Superjet 100), Երևանն առաջին միջազգային ուղղությունն է։

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Տեպլիցկի
Исполнительный директор авиакомпании Азимут Эдуард Теплицкий - Sputnik Արմենիա
Էդուարդ Տեպլիցկի

«Ինքնաթիռները նոր են։ Օդանավում բոլորը տեղերը զբաղված էին` 92 ուղևոր։ Իմանալով Հայաստանի և Ռուսաստանի հարավային հատվածի կապերի մասին` մենք չէինք կարող չբացել Ռոստովի, Կրասնոդարի, Ստավրոպոլի ուղղությամբ չվերթները», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տեպլիցկին։

Ավիաընկերության օդանավերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կմեկնեն շաբաթական 9 անգամ։ Ռոստովից և Ստավրոպոլից` երկուշաբթի, չորեքշաբթի, կիրակի օրերին, իսկ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չվերթը։

«Ամռանը ծրագրում ենք ավելացնել թռիչքների հաճախականությունը», — ասաց Տեպլիցկին։

«Ազիմուտը» երկրորդ ավիափոխադրողը կդառնա Ռոստով-Երևան երթուղում։ Շաբաթական չորս անգամ նման թռիչքներ է կատարում «Ուրալական ավիաուղիներ» ավիաընկերությունը։

© Sputnik / Aram Nersesyan«Ազիմուտի» ինքնաթիռը «Զվարթնոցում»
Российский лайнер Sukhoi Superjet 100 авиакомпании Азимут в международном аэропорту Звартноц (1 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ազիմուտի» ինքնաթիռը «Զվարթնոցում»

«Ազիմուտ» ավիաընկերությունը նոր է շուկայում, իր առաջին չվերթն իրականացրել է 2017թ-ի սեպտեմբերի 21-ին։ Մեկ տարվա ընթացքում տեղափոխել է կես միլիոն ուղևոր։ «Ազիմուտի» ավիապարկում Sukhoi Superjet 100-ի 8 ինքնաթիռներ են, որոնք նախատեսված են 98 ուղևոր տեղափոխելու համար։

Լրահոս
0