00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը կհաստատվի. Ֆիցջերալդ

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոչարյանի պաշտպանական թիմի անդամը վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիությունը կհաստատվի, եթե ոչ Հայաստանում, ապա Եվրոպայում։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիությունը կհաստատվի, եթե ոչ Հայաստանում, ապա Եվրոպայում։ 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու Փաստաբան (QC) կոչումով Էդվարդ Ֆիցջերալդը։ Փաստաբանը ներգրավված է միջազգային իրավունքի շրջանակում խորհրդատվություն տրամադրելու մասով, բայց հետագայում մասնակցելու է նաև Վճռաբեկ դատարանի նիստերին` իհարկե, գրանցվելով ՀՀ Փաստաբանների պալատում։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Նա նշել է, որ 2008 թվականի մարտի 1-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարված արտակարգ դրության հայտարարումը համապատասխանում է Եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերով սահմանված պահանջներին, օրինակ` «Փարիզի չափանիշերին»։

«Դա հիմնավորված էր և համաչափ։ Այդ լիազորությունները հստակ սահմանված են Սահմանադրության երկու հոդվածներում։ Արտակարգ դրությունն ուներ ժամանակավոր բնույթ, այն սահմանափակ էր թե՛ ժամանակի տեսանկյունից՝ 20 օր, թե՛ աշխարհագրական կիրառելիության տեսանկյունից՝ միայն Երևանում»,- ասել է Ֆիցջերալդը

Նրա խոսքով` պետք է տարանջատել այն միջոցառումները, որոնք նախագահը հայտարարել է իր հրամանագրով, և այն միջոցառումները, որոնք փաստացի կիրառվել են։

«Նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել այն միջոցառումների համար, որոնք փաստացի կիրառվել են։ Իրավաբանորեն նախագահի դերը եղել է՝ իրավաբանորեն արձանագրել այն փաստը, որը տեղի էր ունենում Երևանի փողոցներում, և հայտարարել արտակարգ դրություն։ Նա չի կարող ենթարկվել պատասխանատվության այն միջոցառումների համար, որոնք իրականացվել են ոստիկանների կողմից»,- ասել է փաստաբանը։

Ֆիցջերալդը խոսել է նաև նախագահի անձեռնմխելիության մասին։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Էլ ի՞նչ կարող էի անել. Քոչարյանը` հոկտեմբերի 27-ի մասին

«Նախագահն ունի անձեռնմխելիություն նաև իր պաշտոնավարումից հետո՝ այն բոլոր որոշումների համար, որոնք կայացրել է որպես նախագահ՝ իր լիազորությունների շրջանակում։ Միջազգային իրավունքում դա կոչվում է ֆունկցիոնալ անձեռնմխելիություն։ Դա հստակորեն արձանագրված է նաև ՀՀ Սահմանադրության մեջ։ Վերաքննիչ դատարանը կիրառել է այդ ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը»,- ասել է նա:

Փաստաբանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրության վերաբերյալ կայացրած որոշումը չի կարող դիտվել՝ որպես քրեորեն պատժելի արարք։

«Արտակարգ դրություն հայտարարելը համարել սահմանադրական կարգի տապալում անընդունելի է և սխալ։ Երկրորդ՝ քաղաքական մոտիվներն ակնհայտ երևում են տվյալ քրեական գործից։ Երրորդ՝ Ռոբերտ Քոչարյանին քրեորեն հետապնդում են գործողության համար, որն ինքը պետք է կատարեր՝ որպես ՀՀ նախագահ գործելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Ընդհանրապես մերժել են, չեն ընդունում Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության իրավունքը»,- ասել է նա։

Փաստաբանն ավելացրել է` իրենք հույս ունեն, որ արդարադատությունը կկայանա հայկական դատարանների կողմից, իսկ եթե ոչ, իրավունք ունեն դիմել ՄԻԵԴ։

«Ինչպիսի՞ ելք կունենա այս գործը» հարցին ի պատասխան նա ասել է. «Ես վստահ եմ, որ պարոն Քոչարյանն ունի անձեռնմխելիություն, և այն պահանջը, որ ինքն անձեռնմխելի է՝ կհաստատվի, եթե ոչ՝ Հայաստանում, ապա Եվրոպայում՝ միանշանակ»։

Կայքը նշում է, որ Ֆիցջերալդը մասնակցել է բավականին աղմկահարույց գործերի, նրա պաշտպանյալները հայտնի քաղաքական գործիչներ, տարբեր երկրների ղեկավարներ են եղել (Սիլվիո Բեռլուսկոնի, Բորիս Բերեզովսկի, և այլք)։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։

Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։

Լրահոս
0