00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանի մոտ 16 հիվանդություն է հայտնաբերվել. մանրամասներ է հայտնում փաստաբանը

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян
Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեներալ Մանվել Գրիգորյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են։ Նրա մոտ 16 տարբեր հիվանդություն են հայտնաբերել, այդ թվում` ծանր։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված բժշկական փորձաքննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ և շաքարային դիաբետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Այն տեղեկությունները, որ մենք անընդհատ հայտնում էինք լրատվամիջոցներին, որ Մանվել Գրիգորյանն ունի ծանր հիվանդություններ, հաստատվեցին»,- ասաց Մկրտչյանը` միաժամանակ նշելով, որ այս եզրակացությունը կարող է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու հիմք հանդիսանալ։

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Մանվել Գրիգորյանն արդեն ծանոթացել է բժշկական փորձաքննության եզրակացությանը և, Արսեն Մկրտչյանի խոսքով, համաձայն է ներկայացված արդյունքին։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի աղմկահարույց լուսանկարի հետքերով. հայտնի է` ով է նկարել գեներալին

Առաջիկայում Վերաքննիչ քրեական դատարանը կքննի առաջին ատյանի դատարանի` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը, որը ներկայացրել են Գրիգորյանի փաստաբանները։

Մկրտչյանն ասաց, որ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ, բայց վստահեցրեց, որ ստացված եզրակացությունն այդ նիստում ևս ներկայացնելու է։

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին` 2 ամիս ժամկետով։ ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Լրահոս
0