Հայկ Մարության

Ի՞նչ գիտենք Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանի մասին. ԱԱԾ–ն ու չեխ կինը

2463
(Թարմացված է 14:44 24.09.2018)
Պարզվում է, որ Հայկ Մարությանը ծառայել է Հայաստանի ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի 42-ամյա թեկնածու Հայկ Մարությանին հասարակությունը ճանաչում է հիմնականում դերասանական և պրոդյուսերական կարիերայի շնորհիվ։

Մարությանը ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում։ 1992-1997 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ։ 1997-1998 թվականներին ծառայել ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում։

1995 թվականից խաղացել է «Հայկական պրոյեկտ» ՈՒՀԱ թիմում, միաժամանակ աշխատել է «Շարմ» ընկերությունում, մասնակցել հայտնի «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը» 1-2, «Թույն կասետ», «Բանդա» և այլ նախագծերին։

2002 թվականին ընկերների հետ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ էլ աշխատել է որպես դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Այդ շրջանում մասնակցել է «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7,5», «No comment», «Ալա Բալա Նիցա», «Սիրո գործակից» և «Սուպեր մամա» 1-2 նախագծերին։

Նրա կին չեխ է, անունը` Իվա։ Ունեն 4 երեխա` Ալիսան, Արթուրը, Ադելը և Արմանը։

2010 թվականից Մարությանն ակտիվ է նաև հասարակական կյանքում։ Նա մասնակցել է Մաշտոցի պուրակում խանութների կառուցման դեմ բողոքի ակցիաներին, դեմ է եղել հասարակական տրանսպորտի, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը։ Ակտիվ է եղել նաև «թավշյա հեղափոխության» ընթացքում։

2463
թեգերը:
Հայկ Մարության, Հայաստան
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
Ըստ թեմայի
Ինչպես Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Հայկ Մարությանի հաղթանակին
Ձայների հաշվարկն ավարտվեց․ Հայկ Մարությանը Երևանի նոր քաղաքապետն է
Հայկ Մարությանը լարված քարոզարշավում նաև զավեշտալի դեպքեր է արձանագրել
«Կուկուռուզնիկ» և Սայաթ–Նովա. Հայկ Մարությանը պատմեց «իսկական» Երևանի մասին
Շտապօգնություն

Նոր Նորքում դպրոցականի են դանակահարել. տղան հիվանդանոցում է

31
(Թարմացված է 23:15 07.07.2020)
Մոլդովական փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել 17-ամյա տղայի և մեկ այլ անձի միջև. վերջինս դանակով թիկունքից հարվածել է տղային։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Նոր Նորքի 2-րդ զանգվածում դպրոցականի են դանակահարել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Կատարվածի հետքերով շտապած իրավապահները պարզել են, որ վիրավորը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 17-ամյա բնակիչ Մ.Ա.-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից:

Ոստիկաններին նաև հաջողվել է պարզել, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել  17-ամյա տղայի և մեկ այլ անձի միջև։ Վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ տեղեկությունների՝ Մ. Ա.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

Մոսկվայում վթարից մահացել է հայազգի հայտնի բանկիրի 23-ամյա որդին

31
թեգերը:
հիվանդանոց, Աշակերտ, դանակահարություն, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Երևան. վթար

Բախվել են մոտոցիկլետն ու «Մերսեդեսը». մոտոցիկլետի անչափահաս ուղևորուհին հիվանդանոցում է

33
(Թարմացված է 22:46 07.07.2020)
Փրկարարները նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժած աղջիկը հոսպիտալացվել է «Էրեբունի» բուժկենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Մոտոցիկետի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ժամը 16:08-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զեկուցել է, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում ՃՏՊ է նկատել է, կա տուժած։

Մոսկվայում վթարից մահացել է հայազգի հայտնի բանկիրի 23-ամյա որդին

Պարզվել է, որ բախվել են Հովհաննես Մ.-ի վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և Վարդան Գ.-ի վարած մոտոցիկլետը։

Վթարի հետևանքով տուժել է մոտոցիկլետի 17-ամյա ուղևորուհին՝ Արմինե Գ․-ն։ Փրկարարները նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժած աղջիկը հոսպիտալացվել է «Էրեբունի» բուժկենտրոն։

33
թեգերը:
հիվանդանոց, աղջիկ, Երևան, ավտովթար, վթար, մոտոցիկլետ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ–ական նախկին պատգամավորի
Կորոնավիրուսը հասավ Գյումրու ծերանոց. 151 շահառուից 55-ի թեստի պաատասխանը դրական է
60 կմ/ժ և ոչ ավելի. Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունը՝ ՀԿ խոշորացույցի տակ
«Արմատա» Տ-14

«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը

52
(Թարմացված է 23:52 07.07.2020)
Ռուսաստանը շարունակում է զենքի միջազգային շուկայում «նեղել» մրցակիցներին և աշխարհում նմանը չունեցող նմուշ է առաջարկում՝ 2-րդ սերնդի «Արմատա» Տ-14 տանկը։ Դա վկայում է ռուսական պաշտպանաարդյունաբերական համալիրի հաջող զարգացման մասին։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հուլիսի 6-ին ասել է, որ Մոսկվան մտադիր է արտահանել «Արմատա» Տ-14 նորագույն տանկերը։ Ռուսաստանը բացառապես վստահելի ու արդյունավետ զենք է վաճառում, որը պահանջարկ է ունենալու և առաջ է անցնելու մրցակիցների արտադրությունից։  

Танки Т-14 Армата
© Sputnik / Евгений Одиноков
«Արմատա» Տ-14

Հետաքրքրական է, որ սա հետպատերազմյան երրորդ սերնդի ստեղծած միակ տանկն է աշխարհում։ Նույնիսկ ՌԴ պաշտպանության նախարարությունն այս եզակի զրահատեխնիկայի դեռևս 132 միավոր ստանալու պայմանավորվածություն ունի։ Ակնկալվում է, որ դրանք կմատակարարվեն մինչև 2021 թվականի ավարտը։ Արտասահմանյան վաճառքը կսկսվի այն բանից հետո, երբ կկատարվի ՌԴ պաշտպանության նախարարության պատվերն ու կհաստատվի մեքենայի արտահանման տեսքը (մասնագետները որոշում են՝ ինչը կարող է արտասահման գնալ, իսկ որ տեսակներն են օգտագործելու բացառապես ռուսաստանյան զորքերը)։

Բարձր տեխնոլոգիական տանկը էժան չէ՝ մինչև 7 միլիոն դոլար մեկ միավորի դիմաց, ընդ որում՝ «Արմատայի» հանդեպ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել Եգիպտոսը, Հնդկաստանը, Չինաստանը։ Ի դեպ, հայտնի արտասահմանյան տանկերը ՝ Ամերիկյան «Աբրամսը», ֆրանսիական «Լեկլերկը», գերմանական «Լեոպարդը», Իսրայելական «Մերկավան», վաճառվում են 6 – 12 միլիոն դոլար գնային դիապազոնում։

Հավանական պատվիրատուները

Ավելի վաղ Եգիպտոսը որոշել էր 400 – 500 հատ նորագույն ռուսական Տ-90ՄՍ տանկ պատվիրել ու հավանաբար հետագայում Տ-14 կպատվիրի։ Հնդկաստանը պատրաստվում է մինչև 1770 ժամանակակից տանկ ձեռքբերել ու դիտարկում է նաև «Արմատան»․ նախնական գործարքի գումարը 442 մլրդ ռուբլի է գնահատվում։ Հաստատ անտարբեր չի մնա նաև Չինաստանը։

Ռուսական նորագույն տանկի արտահանման ծավալները դեռ որոշված չեն։ Անկասկած Տ-14-ը կծառայի նաև ԱՊՀ երկրների ամրապնդմանը։ Ավելի վաղ ակտիվորեն ռուսական արտադրության զրահատեխնիկա էին գնում Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազաստանը, Ուզբեկստանը։

Ռուսաստանը խաղաղ քայլերով գրավել է զենքի համաշխարհային շուկայի մոտ մեկ երրորդը։ «Ռոսոբորոնէքսպորտը» 55 միլիարդ դոլարի պատվեր ունի (ԱՄՆ-ից հերո աշխարհում երկրորդ տեղն է)։ Ռուսական զենքի արտահանման մոտ 15%-ը ցամաքային տեխնիկա է։ ՌԴ-ն կարողացել է նոր տանկերի շուկայում չճանաչված առաջատար դառնալ։ Պատահական չէ, որ Արւմուտքում Տ-90 տանկն անվանել են «ռուսական պաշտպանական մահաբեր հիթ»։ Առաջիկա տարիներին «Ուրալվագոնզավոդը» մոտ 2500 Տ-90ՄՍ տանկ կուղարկի պատվիրատուներին։ Նորագույն Տ-14-ը խոստանում է արտահանման հաղթարշավի արժանի շարունակողը դառնալ։

Տեխնոլոգիական գերազանցությունը

Տ-14-ը նախատեսված է հակառակորդի հետ անմիջական շփմամբ մարտի, մոտոհրաձգային ստորաբաժանումների հարձակմանն աջակցելու, հակառակորդի ամրաշինական կառույցների, թաքստոցներում ու բաց տարածքում կենդանի ուժի վերացման համար։ «Արմատա» տանկը հաջողությամբ փորձարկվել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում մարտական պայմաններում։

Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի

 «Արմատան» աշխարհում  նորագույն կառուցվածք ունեցող առաջին տանկն է, որ ստացել է ամբողջ էլեկտրամագնիսական սպեկտրում նկատելիության նվազեցման «սթելս-տեխնոլոգիաները»։ Մեքենան ունի հատուկ համակարգ, որի շնորհիվ մարտի դաշտում Տ -14-ի յուրաքանչյուր անձնակազմ գործում է ոչ թե առանձին, այլ մարտավարական օղակի կառավարման միասնական համակարգում։

Առաջատար երկրների մասնագետները երկու տասնամյակ է մտածում են կառուցվածքով Տ-14-ին նման տանկ ստեղծելու գաղափարի շուրջ։ Առաջխաղացում կա, սակայն միայն Ռուսաստանը կարող է սերիական արտադրություն սկսել։

Танки Т-14 Армата
© Sputnik / Михаил Воскресенский
«Արմատա» Տ-14

«Արմատան» աշխարհում ուղիղ մրցակիցներ կամ անալոգներ չունի։ Նախորդ տարի Տ-14-ն ամենազարգացած երկների 12 մեքենաների շարքում լավագույնն է ճանաչվել։ Ռուսաստանը միայնակ է ստեղծել այն։ Առանց չափազանցության սա կարելի է համարել տանկաշինության ոլորտի տեխնոլոգիական հեղափոխություն, այն իրավամբ կարող է զգալի տնտեսական ու ռազմաքաղաքական դիվիդենտներ բերել։

52
թեգերը:
ԱՄՆ, արտադրություն, Զենք, արտահանում, Ռուսաստան, տանկ
Ըստ թեմայի
Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
«Մոնթե» ջերմատեսիլներ և ՀՀ–ում արտադրվող «Կալաշնիկով». Փաշինյանն այցելեց գործարան